5 անվճար եղանակ՝ IELTS ինքնուրույն պարապելու համար

This gallery contains 2 photos.

Օնլայն հարթակը բավականաչափ հնարավություններ է տալիս ինքակրթության համար։ Եթե ձեր անգլերենի իմացությունը B1 կամ ավելի է և կարողանում եք ինքնուրույն սովորել, ապա IELTS քննությանը պատրաստվելու համար այս գրառումից առավելագույն օգուտ կքաղեք։ Եթե բուհ դիմելու համար եք պարապում, ապա ձեզ անհրաժեշտ … Continue reading

More Galleries | Tagged , | Leave a comment

5 անվճար եղանակ՝ TOEFL ինքնուրույն պարապելու համար

This gallery contains 2 photos.

Եթե այն մարդկանց խմբին եք պատկանում, ովքեր կարողանում են ինքնուրույն պատրաստվել քննության, կամ ուղղակի ձեզ անհրաժեշ են հավելյալ նյութեր՝ հարստացնելու արդեն ունեցած գիտելիքները, ապա այս հոդվածում տեղ գտած խորհուրդներից գոնե մեկը ձեզ համար օգտակար կլինի։ Ահա մի-քանի հղումներ, որոնք օգտակար … Continue reading

More Galleries | Leave a comment

Chrome Extention – գրագետ հաղորդակցման համար

Եթե ցանկանում եք անսխալ գրառում կատարել օնլայն հարթակում, խորհուրդեմ տալիս օգտագործել այս հավելվածը: Grammarly

Posted in Ընդհանուր տեղեկություն | Leave a comment

Ինչպես հեշտությամբ բառեր սովորել

Լեզու սովորելու ամենաբարդ պահը բառեր հիշելն է և ճիշտ կոնտեքստում օգտագործելը:

Իսկ ի՞նչ մեխանիզմով եք սովորում բառերը: Արդյո՞ք ձեզ համար բառեր հիշելու պլան եք մշակում:

Փորձեք բառերը սովորել կա՛մ բառակապակցություններով, կա՛մ նախադասություններով, կա՛մ բառի տառը փոխելով ու նոր բառ ստանալով: Օրինակ` traffic light (լուսակիր):

Traffic -երթևեկություն

Light – լույս                  words.jpg

Traffic light -լուսակիր

Մեկ այլ օրինակ:

Բոլորս գիտենք morning բառը: Իսկ mourning-ը? (սուգ): Ընդհամենը մեկ տառի տարբերությամբ բառը փոխվեց, արդյունքում մեր բառապաշարն էլ հարստացավ ևս մեկ բառով:

Նույն կերպ ունենք man բառը, որի վերջում ավելացնելով e տառը, ստանում ենք լրիվ ուրիշ բառ` mane (բաշ):

Այսպիսով, եթե բառերին ուշադրություն դարձնեք, հնարավոր է ինքներդ նույն մեթոդով արդեն իսկ իմացած բառի հիման վրա մեկ այլ բառ հեշտությամբ մտապահեք:

Եթե նմանատիպ օրինակներ ինքներդ մտածեք, կիսվեք մեզ հետ մեկնաբանություններում:

Posted in Ընդհանուր տեղեկություն | 2 Comments

Անգլերեն ամեն օր, առնվազն 5 րոպե: Ի՞նչ անել

Հատկապես ամռան ամիսներին դժվար է երկար ժամանակով կենտրոնանալ որևէ wpsբան սովորելու վրա: Սակայն ցանկացած լեզու սովորող ամեն օր առնվազն 5 րոպե պետք է հատկացնի այդ լեզվին: Ահա մի քանի էջեր, որոնց շնորհիվ կարճ և հետաքրքիր տեղեկություն կստանաք անգլերենով:

AJ+ – մարդկային հաջողությունների, չարչարանքների, արդարության վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ

Uniland – զվարճալի տեսահալովակներ իրական կյանքից

9GAG – նրանց նպատակը Ձեր դեմքին ժպիտ տեսնելն է

Դե ինչ, կարծում եմ կօգտվեք այս էջերից և օրվա մեջ նվազագույն չափով կկարդաք/կդիտեք անգլերենով երևէ նյութ: Ձեզ բարի դիտում

Posted in Ընդհանուր տեղեկություն | Leave a comment

[θ] և [ð] հնչյունների ճիշտ արտասանությունը․ պրակտիկ մաս

Ինձ համար դպրոցահասակ երեխաներին ամենադժվարը [θ] և [ð] հնչյունները սովորեցնելն է։ Հավատացնում եմ, դա ավելի բարդ է, քան իրականում թվում է։ Ինչու՞ եմ ուշադրություն դարձնում այս հնչյուններին։ Քանզի արդեն մեծ տարիքում այն փոխելն ավելի դժվար է։ Utah նահանգի ծանոթ ուսանողներիցս … Continue reading

More Galleries | 2 Comments

American English – British English

1009925_673540196082342_5242094128561798131_n

Posted in Ընդհանուր տեղեկություն | 1 Comment

Բառարան՝ սլենգային բառերի համար

Եթե անգլերենով նայում եք ֆիլմեր կամ լսում երգեր, հաստատ հանդիպում եք առօրյա խոսակցական բառեր, որոնց թարգմանությունը սովորական բառարաններում չկան:

Urban Dictionary-ն հնարավորություն է տալիս գտնել սլենգային բառերի բացատրությունը և օրինակի միջոցով ամրապնդում բառի ճիշտ կիրառությունը:

Posted in Ընդհանուր տեղեկություն | Leave a comment

6 խորհուրդ, եթե որոշել եք անգելերն սովորել ուսումնական կենտրոնում

Մի քանի օր առաջ ծանոթներիցս մեկն ասաց, որ ուսումնական հաստատություններից մեկում գնել է 6 ամսվա բաժանորդագրություն, սակայն գոհ չէ և ստիպված պետք է գնա, քանի որ նախօրոք վճարել է: Որպեսզի դուք խուսափեք նմանատիպ իրավիճակից, այսօր մի քանի խորհուրդ կտամ՝ ինչպես ընտրել ուսումնական հաստատություն:

Ես որոշ ժամանակով աշխատել եմ մի քանի ուսումնական հաստատություններում և այն ամենը, ինչ գրելու եմ, ունի հիմնավորում: Ոչ մի ուսումնական հաստատության անուն չեմ նշի, որպեսզի գովազդ կամ հակագովազդ չստացվի: language

1. Մի՛ վճարեք նախօրոք, եթե ստիպում են առանց մի դաս անգամ հաճախելու վճարել:

Որոշ ուսումնական հաստատություններում պարտավոր եք վճարել՝ առանց ծանոթանալու պարապող մասնագետի, գրականության հետ, առանց մի դասի անգամ հաճախելու: Իսկ եթե ինչ-որ բան Ձեզ դուր չի գալիս, ի՞նչ եք անելու այդ դեպքում: Չէ՞ որ դուք արդեն մի քանի ամսվա համար վճարել եք, բայց արդեն չեք ուզում հաճախեք…

2. Ծանոթացե՛ք այն գրքերին, որոնցով պիտի պարապեք:
Նաև հարցրեք՝ ինչ մեթոդով եք պարապելու: Եթե ձեզ միայն գրքերի վերնագրեր են ասում, դրանք մեթոդներ չեն:

3. Մի՛ հաճախեք մեկ ժամ տևողությամբ դասերին
Եթե դասընթացը տևում է ոչ թե մեկ ու կես, այլ մեկ ժամ (մեծահասակների համար), ապա դա նույնպես ժամանակի և միջոցների կորուստ է: Պատկերացրեք 4 և ավելի մարդ, ովքեր տարբեր արագությամբ են ընկալում և կարդում նյութը: Մինչև հասցնեք մի-երկու վարժություն կարդալ, նոր դաս լսել, արդեն ժամանակը վերջացած կլինի:

4. Ձեր ծանոթներից հետաքրքրվեք՝ ո՞վ է հաճախել տվյալ ուսումնական կենտրոն, արդյո՞ք գոհ են մնացել:

5. Նախօրոք պարզեք՝ քանի անձից է բաղկացած լինելու խումբը: Եթե քանակը գերազանցում է 8ը, նորից կանգնում ենք ժամանակի և միջոցների անիմաստ վատնելու փաստի առաջ:

6. Մի՛ խաբնվեք << Հատուկ առաջարկ>>,  <<Աննախադեպ զեղչ>>, <<Շտապեք, տեղերը սահմանափակ են>>, և նմանատիպ արտահայտություններին:

Posted in Հետաքրքիր է իմանալ, Ընդհանուր տեղեկություն | Tagged , , , | Leave a comment

Երթևեկության մասին բառապաշար

Intersection- խաչմերուկ (ինթըսեքշն)

Pedestrian- հետիոտն   (փիդեսթրիըն)

Pavement – մայթ   (փեյվմընթ)light

Traffic – երթևեկություն ( թրէֆիք)

Traffic light – լուսակիր

Traffic jam – խցանում (ջէմ)

Highway – գլխավոր ճանապարհ, մայրուղի (հայուէյ)

Ramp- զառիթափ (րեմփ)

Օրինակներ

At the next intersection turn left

At the traffic light turn right

Follow the highway for about ten miles.

Posted in Ընդհանուր տեղեկություն | Leave a comment