Եղանակավորող բայեր (Modal Verbs)

Այսօր ընդհանուր պատկերացում կկազմենք եղանակավորող բայերի մասին:

Եղանակավորող բայերը ցույց են տալիս գործողություն կատարելու կարողություն, հնարավորություն, հավանականություն, անհրաժեշտություն, պարտավորություն և այլն:

Անգլերենի եղանակավորող բայերն են` can,may, must, ought to, shall, should, will, would, need, dare, used to: To be և to have  բայերը որոշակի կոնտեքստում դիտվում են որպես եղանակավորող բայեր:

Եղանակավորող բայերը համարվում են պակասավոր բայեր, որովհետև նրանք.

1.չունեն անդեմ ձևեր` ինֆինիտիվ,ածական դերբայ և գերունդ

2.չեն փոխվում ըստ թվի և դեմքի(ներկա ժամանակում եզակի երրորդ դեմքում չունեն -s)

3.կազմում են հարցական և ժխտական ձևերն առանց օժանդակ to do բայի:

Հարցական ձևում եղանակավորող բայը դրվում է ենթակայից առաջ: Ժխտական ձևում not մասնիկը դրվում է եղանակավորող բայից հետո.

Can he  read German? He cannot read German.

Եղանակավորող բայերի մասին դեռ կխոսենք հետագա գրառումներում, իսկ այսքանը` որպես նախաբան նրանց օգտագործման և կարևորության մասին:

This entry was posted in Քերականություն, Եղանակավորող բայեր/ Modal Verbes and tagged , , , , , , , , , , , , . Bookmark the permalink.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s