Գոյական անուն

Եկեք այսօր խոսենք գոյականի մասին,  անդրադառնանք նրա հիմնական գործածությանը:  Ուրեմն սկսեցինք…

Առարկա ցույց տվող բառը կոչվում է գոյական անուն: Անգլերենում,ինչպես և հայերենում, գոյականները բաժանվում են հատուկ և հասարակ անունների:

Հատուկ անուններ են անձնանունները,երկրների, քաղաքների, գյուղերի, ծովերի, գետերի անունները և այլն:

Հասարակ են այն անունները, որոնք օգտագործում ենք նույն տեսակի առարկաներին որպես ընդհանուր անուն տալիս(pen,car):

Հասարակ անուններ են վերացական գոյականները(love) և նյութերի անունները(wool)

Դե իսկ հասարակ անունները բաժանվում են հաշվելի և անհաշվելի գոյականների: Հաշվելի են այն  առարկաների անունները, որոնք կարելի է հաշվել- five cars, ten pens:Անհաշվելի գոյականներ են նյութերի անունները և վերացական գոյականները:

Անգլերենի գոյականներն ըստ կազմության լինում են պարզ, ածանցավոր և բարդ: Պարզ գոյականները բաղկացած են միայն մեկ ձևույթից:

Օրինակ` boy, cat, hat

Ածանցավոր գոյականները բացի հիմնական ձևույթից ունեն մեկ կամ ավելի երկրորդական ձևույթներ:

Օրինակ՝ worker, keeper

Բարդ գոյականները կազմված են երկու կամ ավելի հիմքերից:

Օրինակ ՝railway

Գոյականն ունի թիվ և հոլով,իսկ սեռի կարգը ժամանակակից անգլերենում քերականական կարգ չէ:

This entry was posted in Բաժիններ, Գոյական անուն/ The Noun and tagged , , , , , . Bookmark the permalink.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s