Անգլերենի քերականական կառուցվածքի բնորոշ գծերը

Լեզուներն ըստ քերականական կառուցվածքի լինում են համադրական(սինթետիկ) և վերլուծական (անալիտիկ): Համադրական են այն լեզուները, որոնցում բառերի քերականական իմաստներն արտահայտվում են քերականական վերջածանցների(վերջավորուքյունների) և ներքին թեքման (բառիմաստի հնրյունափոխության) միջոցով: Վերլուծական լեզուներում բառերի քերականական իմաստներն արտահայտվում են օժանդակ բառերի և նախադասության մեջ բառերի դասավորության միջոցով:

Ժամանակակից անգլերենը հիմնականում վերլուծական լեզու է, ուստի նրանում բառերը նախադասության մեջ իրար հետ կապելու համար շատ կարևոր են նախդիրները և բառերի դասավորությունը: Անգլերենն ունի բավականին կայուն շարադասություն. օրինակ`The man killed the bear նախադասության ենթակայի և խնդրի տեղերը փոխելու դեպքում(the bear killed the man) կստացվի, որ ոչ թե մարդը սպանեց  արջին,այլ արջը` մարդուն:

Ժամանակակից անգլերենը պահպանել է հին անգլերենից եկող ոչ մեծ թվով քերականական վերջավերություններ  և ներքին թեքման դեպքեր: Օրինակ`  կանոնավոր բայերի  Past Indefinite ձևի -ed վերջավորությունը(worked), գոյականների հոգնակի թվի -s  վերջավորությունը(books) և այլն: Հիմնականում ներքին թեքման միջոցով են կազմվում անկանոն բայերի Past Indefinite ձևը (speak-spoke, sing-sang)  ոչ մեծ թվով գոյականների հոգնակի թվի ձևը (man-men, tooth-teeth, mouse-mice) և այլն:

This entry was posted in Քերականություն and tagged , , , , , . Bookmark the permalink.

One Response to Անգլերենի քերականական կառուցվածքի բնորոշ գծերը

  1. Ashkhenասում է՝

    thanks!

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s