Ածական անուն

Ածական են կոչվում առարկայի որպիսություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը: Ինչպես հայերենում, այնպես էլ անգլերենում ածականները լինում են որակական(long,beautiful) և հարաբերական(wooden, monthly):

Անգլերենի ածականներն ըստ կազմության լինում են

 1.պարզ(big, long, soft)

2.ածանցավոր(useful, unkind, foolish)

3.բարդ (dark-blue, snowwhite)

Որակական ածականները, որոնք փոխվում են ըստ համեմատության աստիճանների, երկուսն են` բաղդատական և գերադրական: Ածականի այն ձևը, որն արտահայտում է  հատկանիշ,կոչվում է դրական աստիճան(good, important)

Անգլերենում ածականների բաղդատական և գերադրական աստիճանները կազմվում են երկու կերպ

1.Միավանկ ածականների և -y, -ow, -er, le վերջածանց ունեցող երկվանկ ածականների բաղդատական աստիճանը կազմվում է բառի հիմքին -er, իսկ գերադրական աստիճանը` -est վերջավորությունն ավելացնելով.

long- longer-longest

simple- simpler- simplest

Նույն եղանակով են կազմվում այն երկվանկ ածականների համեմատությամ աստիճանները, որոնց երկրորդ վանկի վրա է ընկնում բառի շեշտը.

polite- politer- politest

                                    ՈՒղղագրական որոշ կանոններ

Կան որոշակի կանոններ, որոնց կիրառումն անհրաժեշտ է: Ահա դրանք.

1.Եթե ածականը վերջանում է y տառով, որին նախորդում է բաղաաձայն, y-ն փոխարինում ենք i-ով` մինչ համեմատության վերջավորությունն ավելացնելը.

easy-easier-easiest

2. Եթե y տառին նախորդում է ձայնավոր, y-ն մնում է անփոփոխ

3.Բաոավերջի e-ն սղվում է -er, -est վերջավորություններից առաջ

brave- braver-bravest

wise-wiser-wisest

Մեկ բաղաձայնով վերջացող միավանկ ածականների դեպքում, եթե բառավերջի  բաղաձայնին նախորդում է կարճ ձայնավոր, վերջին բաղաձայնը կրկնապատկվում է -er, -est վերջավորություններից առաջ` փակ վանկը պահպանելու համար

big-bigger-biggest

Սակայն երբ միավանկ ածականը վերջանում է տառակապակցությամբ, փոփոխություն տեղի չի ունենում:

thick-thicker-thickest

This entry was posted in Քերականություն, Ածական/ The Adjective and tagged , , . Bookmark the permalink.

3 Responses to Ածական անուն

  1. Aասում է՝

    es havanum em nyuter@ bayc miqich graget greq inch klni shat sxalnerov eq nyuter@ grum ashxateq sxalne8i vra

  2. Alik Vardanyanասում է՝

    es vax@ anglereni qnnutyan em amsi 6 in 14 tvakani es girqs hancel ei ev ays cer sayt@ inc ognec orpeszi es veraqnnuyun chmnam shnorakalutyun ces

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s