Մեր մասին

Բարի գալուստ imangleren.wordpress.com  հայկական բլոգոսֆերայում առաջին կայքը, որը կօգնի Ձեզ անգլերեն լեզվի մասին տեղեկություն ստանալ հայերենով:

Անգլերեն սովորելու ընթացքում բոլորիս մոտ առաջանում են հարցեր և օգնության կարիք: Այս կայքը ստեղծված է Ձեզ օգնելու և անհրաժեշտ ինֆորմացիայով ապահովելու համար:Մենք ուրախ ենք Ձեզ օգնել և աջակցել:

 

30 Responses to Մեր մասին

  1. Առլենասում է՝

    Ողջունում եմ Ձեր նախաձեռնությունը և մաղթում նորանոր հաջողություններ հետագա ձեռնարկումներում: Հարգանքով` Առլեն:

    • imanglerenասում է՝

      Առլեն ջան շնորհակալություն ջերմ խոսքերի համար: Հուսով եմ մեր կայքը անգլերեն սովորող հայերի համար օգտակար կլինի…

      • Առլենասում է՝

        Համոզված եմ, որ օգտակար կլինի, ցանկացած այսպիսի շնորհակալ նախաձեռնություն միշտ էլ օգտակար է: Ողջունում եմ: Ես ինքս լավ տիրապետում եմ անգլերեն լեզվին ու երբ ծանոթացա Ձեր կայքի բովանդակությանը, ապա զգացի, որ ամեն բան արվում է մասնագիտական բարձր մոտեցմամբ: Համոզված եմ, որ շատերին կօգնի: Հարգանքով` Առլեն:

      • imanglerenասում է՝

        Շատ շնորհակալ եմ Առլեն ջան: Կայքը նորաբաց է և մեծ հետաքրքրություն է խոստանում: Հույս ունեմ այն կդառնա քո բլոգի նման հետաքրքիր և որակյալ

  2. Առլենասում է՝

    Ես էլ եմ շնորհակալ` վեբկայք-բլոգիս հասցեն Ձեր հղումներում տեղակայելու համար: Նույնը ես կանեմ` ի նշան փոխադարձ հարգանքի ու բարեկամության: Ես չգիտեմ, թե քանի հոգուց է բաղկացած Ձեր թիմը, կամ միգուցե կայքը վարում է մի հոգի, ամեն դեպքում` վստահ եմ, որ այս բլոգը նպատակասլաց է և նույնքան վստահ եմ, որ այն դեռ շատ է հաջողելու: Մնում է միայն քրտնաջան աշխատել: Հաջողություն եմ մաղթում:

  3. Առլենասում է՝

    Կուզենայի իմանալ, թե ում հետ եմ ծավալել այս գործընկերային հարաբերությունները, ինչպես է ձեր անունը:
    Բացի այդ, ուզում եմ տեղեկացնել, որ կարող եք այցելել իմ կայք ու արդեն տեսնել այնտեղ Ձեր բլոգի հղումը: Հաշվի առնելով իմ կայքում բարձր հաճախելիությունը` հուսով եմ, որ կայքիս «Links» շարքում «imangleren» բլոգի հասցեն նշելը կնպաստի Ձեր գործունեության լուսաբանմանը: Հուսով եմ դա կօգնի Ձեզ, առավել ևս` հաշվի առնելով, որ Ձեր բլոգը նորաստեղծ է: Հարգանքով ու մաղթանքներով` Առլեն:

    P.S.
    Խորհուրդ կտայի ուշադիր լինել «widget»-ների տեղակայման հարցում: Նկատվում է, որ դեռ որոշ տեխնիկական խնդիրներ կան, սակայն կարծում եմ, որ շուտով դրանք կշտկվեն: Պետք է պարզապես ջանալ:

    • imanglerenասում է՝

      Անչափ հաճելի է տեսնել այս կայքի հասցեն Ձեր կայքի «Links» շարքում: Ես Ձեր բլոգը մշտապես կարդում եմ, այդ պատճառով մեծ էր ցանկությունը այն իմ «համացանցի հայկական հրաշքներից » բաժնում ավելացնել: Վիդջեթների համար արդեն աշխատանքներ տարվում են, շնորհակալություն:
      Հարգանքներով` Սիրարփի

      • Առլենասում է՝

        Դե, Ձեզ ի սրտե հաջողություն եմ մաղթում բլոգինգի հետագա հետաքրքիր ու բովանդակալից գործում, և իհարկե` նոր ձեռքբերումներ: Ես ուրախ եմ, որ իմ կայքում տեղակայեցի Ձեր կայքի հղումը, հուսով եմ, որ դա կնպաստի նաև Ձեր կայքի ավելի շատ հաճախումներին: Մի անգամ էլ հաջողություն:
        Փոխադարձ հարգանքով` Առլեն:

      • imanglerenասում է՝

        Անչափ շնորհակալ եմ Առլեն ջան!

  4. Armineասում է՝

    Բարև ձեզ..նախ ուզում եմ շնորհավորել ձեզ կայքի հիմնադրման համար. Շատ հետաքրքիր է ուսումնասիրել անգլերենը և միշտ ցանկացել եմ սովորել.Տիրապետում եմ իսաներենին քանի վոր ապրում եմ իսպանիայում. Հիմա ուսումնասիրում եմ անգլերենը և շատ ուրախ եմ որ գտա այս կայքը. ևս մեկ անգամ շնորհավորում եմ…բարևներ իսպանիայից

  5. Armineասում է՝

    ՀԱ ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԲԱՆԵՐ ԿԱՆ ԵՎ ԱՆԿԱՍԿԱԾ ԿՈԿՏՎԵՄ…

  6. Ծանուցում՝ Էվրիկա. նորույթ` հայկական բլոգոսֆերայում | Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ-կայք

  7. Էմմաասում է՝

    Բարև
    Շատ հաճելի և օգտակար կայք է և որ ամենակարևորն է` օգտակար.
    Ուզում եմ խորին հարգանքներս հղել կայքի հիմնադիրներին և ուղղակի ավելացնել . ” Շարունակեք այս ոգով”:

  8. Ծանուցում՝ Էվրիկա. նորույթ` հայկական բլոգոսֆերայում | Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ-կայք

  9. Ծանուցում՝ Էվրիկա. նորույթ` հայկական բլոգոսֆերայում | Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ-կայք

  10. Ծանուցում՝ Էվրիկա. նորույթ` հայկական բլոգոսֆերայում | Առլեն Շահվերդյան. հեղինակային բլոգ-կայք

  11. Jasmenaասում է՝

    Հիանալի նախաձեռնություն է Սիրարփի ջան: Կանաչ քաղաք Վանաձորն ու ՎՊՄԻ-ն իմ հոգու մեջ իրենց անջնջելի հետքն են թողել: Էլ ավելի հարազատացավ ինձ ձեր կայքը: Շնորհակալ եմ…

  12. HovoBlogասում է՝

    Ողջույն Սիրարփի.
    Շատ հետաքրքիր և օգտակար բլոգ ունես,ինչի համար ողջունում եմ բլոգ ստեղծելու գաղափարդ:Ես նույնպես հետաքրքրված եմ անգլերենով,քանի որ այն իմ սիրելի լեզուների շարքում առաջինն է: Ուսումնասիրել եմ ԹՈԵՖԼ անգլերեն ծրագիրը և ունեմ որոշակի բազա: Այդ իսկ պատճառով աչքաթող չարեցի նաև այս բլոգը,բաժանորդագրվելով հետագա նյութերին: Ցանկանում եմ,որ բլոգդ վայելի հայերի համակրանքը և լինի Հայաստանի հեղինակավոր բլոգներից մեկը:Քեզ մեծ վերելքներ եմ մաղթում,,,

    Սիրով `Հովո Մուրադյան
    HovoBlog…

    • Sirarpiասում է՝

      Շնորհակալ եմ Հովո ջան: ԹՈԵՖԼ ուսումնասիրելն արդեն իսկ մեծ քայլ է: Համոզված եմ, որ մի օր դու ազատորեն կտիրապետես անգլերենին:
      Ես նույնպես հետեւում եմ բլոգիդ. ողջունում եմ նախաձեռնությունդ ու մաղթում նորանոր հետաքրքիր գրառումներ:

  13. Shaqarասում է՝

    Հեեեյ, հեյ-հեյ!!! Զուռնա-դհոլով ողջունենք Սիրարփիի բլոգը!!))))) Քիչ խոսենք ու մեր Սասնա պարը պարենք!!!!

  14. harut1995ասում է՝

    Ես տարիքով կին ղեկավար եմ, շատ եմ ուզում շուտ սովորել անգլերեն և թուրքերեն, հիշողությունս էլ այնքան լավ չէ: Ինչպես կարող եք օգնել?

  15. harut1995ասում է՝

    Շնորհավորում եմ Ձեզՙ որ նման գործունյա երիտասարդ եք և ցանկանում եք Ձեր փորձն ու գիտելիքներով օգնել մեզ, Սիրարփի հարգելիս ես ցանկանում եմ բարեգործական միտոիմներով բլոգ — բիզնես բացել, օգնել կարիքավորներին: Դուք այն ստեղծել եք ում կարող եմ դիմել ինձ տվյալ հարցում?

  16. Gayaneասում է՝

    բարև ձեզ:Շատ ուրախ եմ, որ վերջապես հայերն էլ կունենան անգլերենի ռեսուրսներ,եթե կարելի է այսպես ասել:Ես արդեն 7 ամիս է,ինչ անգլերեն եմ սովորում,բայց ռուսական կայքերի միջոցով,որոնք ,ի միջի այլոց,խաբում են:Ես հայկական էի փնտրում,բայց չկար որևէ նյութ:Ես ուզում էի անգլերեն սովորել հայերենով,այսինքն իմ մայրենի լեզվի հետ համեմատություններով ու թարգմանությամբ,որը ավելի հեշտ կլիներ ու ճիշտ:Ձեր կայքը դեռ չեմ հասցրել լավ ուսումնասիրել,ու խնդրում եմ , որ ինձ օգնեք ճիշտ ու արագ ընտրություն կատարել:Շնորհակալություն, Գայանե

    • Sirarpiասում է՝

      Ողջույն Գայանե ջան: Շնորհակալություն արձագանքի համար, մենք հիմա նոր նախագիծ ենք սկսում, որը հայերին հնարավորություն կտա անվճար սովորել անգլերեն: Հետևեք մեր ֆեյսբուքայն էջին, այնտեղ գրեթե ամեն օր նորությություն կգտնեք և իհարկե, գալիք նախագծերի մասին կտեղեկանաք, որոնց մասին առայժմ չենք բարձրաձայնում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s