6 խորհուրդ, եթե որոշել եք անգելերն սովորել ուսումնական կենտրոնում

Մի քանի օր առաջ ծանոթներիցս մեկն ասաց, որ ուսումնական հաստատություններից մեկում գնել է 6 ամսվա բաժանորդագրություն, սակայն գոհ չէ և ստիպված պետք է գնա, քանի որ նախօրոք վճարել է: Որպեսզի դուք խուսափեք նմանատիպ իրավիճակից, այսօր մի քանի խորհուրդ կտամ՝ ինչպես ընտրել ուսումնական հաստատություն:

Ես որոշ ժամանակով աշխատել եմ մի քանի ուսումնական հաստատություններում և այն ամենը, ինչ գրելու եմ, ունի հիմնավորում: Ոչ մի ուսումնական հաստատության անուն չեմ նշի, որպեսզի գովազդ կամ հակագովազդ չստացվի: language

1. Մի՛ վճարեք նախօրոք, եթե ստիպում են առանց մի դաս անգամ հաճախելու վճարել:

Որոշ ուսումնական հաստատություններում պարտավոր եք վճարել՝ առանց ծանոթանալու պարապող մասնագետի, գրականության հետ, առանց մի դասի անգամ հաճախելու: Իսկ եթե ինչ-որ բան Ձեզ դուր չի գալիս, ի՞նչ եք անելու այդ դեպքում: Չէ՞ որ դուք արդեն մի քանի ամսվա համար վճարել եք, բայց արդեն չեք ուզում հաճախեք…

2. Ծանոթացե՛ք այն գրքերին, որոնցով պիտի պարապեք:
Նաև հարցրեք՝ ինչ մեթոդով եք պարապելու: Եթե ձեզ միայն գրքերի վերնագրեր են ասում, դրանք մեթոդներ չեն:

3. Մի՛ հաճախեք մեկ ժամ տևողությամբ դասերին
Եթե դասընթացը տևում է ոչ թե մեկ ու կես, այլ մեկ ժամ (մեծահասակների համար), ապա դա նույնպես ժամանակի և միջոցների կորուստ է: Պատկերացրեք 4 և ավելի մարդ, ովքեր տարբեր արագությամբ են ընկալում և կարդում նյութը: Մինչև հասցնեք մի-երկու վարժություն կարդալ, նոր դաս լսել, արդեն ժամանակը վերջացած կլինի:

4. Ձեր ծանոթներից հետաքրքրվեք՝ ո՞վ է հաճախել տվյալ ուսումնական կենտրոն, արդյո՞ք գոհ են մնացել:

5. Նախօրոք պարզեք՝ քանի անձից է բաղկացած լինելու խումբը: Եթե քանակը գերազանցում է 8ը, նորից կանգնում ենք ժամանակի և միջոցների անիմաստ վատնելու փաստի առաջ:

6. Մի՛ խաբնվեք << Հատուկ առաջարկ>>,  <<Աննախադեպ զեղչ>>, <<Շտապեք, տեղերը սահմանափակ են>>, և նմանատիպ արտահայտություններին:

This entry was posted in Հետաքրքիր է իմանալ, Ընդհանուր տեղեկություն and tagged , , , . Bookmark the permalink.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s