5 անվճար եղանակ՝ TOEFL ինքնուրույն պարապելու համար

Եթե այն մարդկանց խմբին եք պատկանում, ովքեր կարողանում են ինքնուրույն պատրաստվել քննության, կամ ուղղակի ձեզ անհրաժեշ են հավելյալ նյութեր՝ հարստացնելու արդեն ունեցած գիտելիքները, ապա այս հոդվածում տեղ գտած խորհուրդներից գոնե մեկը ձեզ համար օգտակար կլինի։

Ահա մի-քանի հղումներ, որոնք օգտակար կլինեն։

Ֆեյսբուքյան խմբեր

ֆեյսբուքն այն հարթակն է, որտեղ TOEFL խմբերում կարող եք գտնել մարդիկ, ում հետ կոնտակներ փոխանցելուց հետո կզարգացնեք բանավոր խոսքը, կիսվեք ձեզ հուզող հարցերով և կօգնեք մյուսներին։ Ահա առաջատար խմբերից մի քանիսը։

Կայքեր՝ անվճար սովորելու, գրքեր և այլ նյութեր նեռբեռնելու համար

Twirpx – կայքը նոր գրանցված մասնակիցներին տրամադրում է 100 միավոր՝ գրքեր ներբեռնելու համար։ Սովորաբար յուրաքանչյուր ներբեռնումը 10 միավոր է։ Եթե ցանկանում եք ավելի շատ գրքեր ներբեռնելու հնարավորություն ստանաք, ապա ձեր ձեռքի տակ եղած ցանկացած նյութ կարող եք դնել կայքում և դրանց դիմաց ստանալ միավորներ։

Magoosh TOEFL Blog – այստեղից կարող եք անվճար ներբեռնել TOEFL գրքեր:

 Անվճար օնլայն դասընթաց

Եթե սիրում եք օնլայն դասընթացներ, edX-ի այս դասընթացը ձեզ դուր կգա։ Այն բավականին ուսուցողական է, ծանոթացնում է այն հիմնական տեխնիկաներին, որոնք անհրաժեշտ են քննությանը պատրաստվելու համար

 Վիդեո դասընթացներ

EngVid Այստեղ բացի որակյալ տեսահոլովակներից բացի, ցանկացած դասընթացից հետո կարող եք հարեցրի միջոցով ստուգել՝ որքանով եք յուրացրել նյութը և հասկանալ՝ արդո՞ք կրկնության կարիք կա թե ոչ։

MangooshTOEFL –  բացի գրքերից, Mangoosh-ն ունի նաև TOEFL Tuesday տեսահոլովակներ, որոնք կգտնեք թե՛ կայքում, թե՛ իրենց յութուբյան էջում։

Վայրեր Երևանում, որտեղից կարող եք գիրք վերցնել

Եթե դուք այն մարդկանցից եք, ովքեր սիրում են անջատել ինտերնետն ու սովորել գրքերով, ապա գնելու փոխարեն անվճար գրականություն կարող եք գտնել հետևյալ վայրերում։

Ամերիկյան անկյուն
Այստեղ բացի գիրք վերցնելուց, կարող եք հենց տեղում պարապել՝ օգտվելով երեք համակարգիչներից մեկից, կամ ուղղակի նստել սեղանի մոտ և պարապել։

Ամերիկյան խորհուրդներ
EducationUSA-ը ունի գրադարան, որտեղից նույնպես կարող եք գրքեր ձեռք բերել՝ նախօրոք օնլայն գրանցվել և ռեզեռվ անելով 

Ամերիկյան խորհուրդներում կարող եք նաև անվճար խորհրդատվություն ստանալ, եթե որոշել եք բուհ դիմել ԱՄՆ համալսարաններից մեկում։ Կարող եք  նաև անվճար թեստ հանձնել ամերիկյան խորհուրդներում իսկ քննության մասին ամբողջական տեղեկություն կարող եք ստանալ TOEFL-ի  պաշտոնական կայքից

 

Հուսով եմ՝ այս տեղեկություններն օգտակար եղան։ Եթե ունեք որևէ հղում, կամ տեղեկություն, որը մյուս ընթերցողներին նույնպես պետքական կլինեն, ուրախ կլինենք դրանք տեսնել մեկնաբանություններում։

About Sirarpi

I'm an enthusiastic digital marketing specialist. I also enjoy writing content about social media and marketing in general. My passion is to help my readers by providing unique information. I am socially active, in real life, and my hobbies are dancing Latin dances, going to the gym and doing nothing on Saturdays.
This entry was posted in Ընդհանուր տեղեկություն. Bookmark the permalink.

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.