Լեզու սովորելու ամենաարագ և ամենակարճ եղանակը

Ցանկանում եք մեկ ամսում անգլերե՞ն սովորել: Պետք է շտապեմ հիասթափեցնել. չկա նման բան: Երբեք չհավատաք, եթե ինչ-որ մեկն ասի՝ ես մեկ ամսում լեզու եմ սովորել: Ընդհանրապես որևէ լեզու սովորելը տարիների աշխատանք է պահանջում:

Այսօր կանդրադառնամ անգլերենին վերաբերող մի-քանի <<սխալների>>, ինչպես նաև մի-քանի խորհուրդներ կտամ, որոնք Ձեզ կօգնեն սովորելու ընթացքում:

Տարածված <<սխալներ>>

1. <<Ինձ պետք ա, որ անգլերենով խոսեմ>> այս արտահայտությունը լսել եմ գրեթե բոլոր մասնավոր պարապողներից: Հարց. արդյո՞ք խոսելն ու ճիշտ, գրագետ խոսելը նույն բանն են: Իհարկե ոչ: Խոսել կարողանալը դեռ չի նշանակում անգլերեն իմանալ: Չէ՞ որ կան հոմոֆոն և հոմոնիմ բառեր, որոնք ճիշտ օգտագործելու համար անհրաժեշտ է ուղղագրություն իմանալ: Էլ չեմ խոսում քերականության մասին:

2. <<Ուզում եմ շատ չտանջվեմ, բայց ամերիկացու նման խոսեմ>>: Սա ևս մեկ երազանք է. մինչև որ կկարողանաք բնիկի նման խոսել, պետք է լեզվային մի քանի փուլով անցնեք: Դրական արդյունքի համար իհարկե հնարավոր է (և պետք է) տանջվեք, վարժություններ կատարեք, քերականություն սովորեք և այլն:

3, Սա կարելի է նաև համարել 2րդ կետի շարունակությունը: Քերականությունը անգիր իմանալը դեռ հավասարազոր չէ սահուն խոսելուն: Փորձեք ոչ թե անգիր անել որևէ քերականական կանոնի կիրառությունը, այլ՝ հասկացեք երբ է այն կիրառվում և ավելի շատ արտասանական վարժություններ կատարեք, որոնք պարունակում են Ձեր սովորած կանոնները:

Ի՞նչ անել

1, Ավելի շատ աուդիոգրեր լսեք, ֆիլմեր դիտեք: Եթե անգամ ամբողջ իմաստից մեկ բառ հասկանաք, կարևորը լսելն է, Ձեր ականջը աստիճանաբար սկսում է առանց լարվածության լսել և ուղեղին փոխանցել լսածը:

2, Գտեք աուդիոդասեր և փորձեք բառերը, նախադասությունները նույն առոգանությամբ արտասանել: Մի զլացեք և  նույն նյութը հինգ և ավելի անգամներ լսեք և կրկնեք

3 Լեզվի հետ առնչվեք ԱՄԵՆ ՕՐ: Թեկուզ  հինգ րոպեն բավական է: Եթե անգամ աշխարհի ամենածանրաբեռնված մարդը լինեք, օրվա մեջ գոնե հինգ րոպե հաստատ կարող եք գտնել:

4, Գրանցվեք իրենցից վնաս չներկայացնող կայքերում, որտեղ մարդիկ հաղորդակցվում են անգլերենով: Նման կայքերում սովորաբար լինում են չատեր, որտեղ տարբեր երկրներից մարիդկ շփվում են անգլերենով:

5. Մի՛ հավատացեք ամեն կարդացածի: Շատ-շատերն են փորձում սոց. ցանցերում անգլերենով լուսանկարներ հրապարակել, ինչ-որ նյութեր տեղադրել: Ուշադիր եղեք նախադասության շարահյուսությանը, ինչպես նաև ուղղագրությանը: Երբեմն մարդիկ ոչ թե գրում են անգլերենով, այլ՝ իրենց լեզվից բառացի թարգմանություն են կատարում, ինչը, հնարավոր է, սխալ կոնտեքստ ստանա անգլերենում:

6, Մի՛ ամաչեք բառարանում բառ նայել: Ավելի լավ է բառի թարգմանությունը և արտասանությունը ճշտեք բառանով, քան՝ մոտավորապես հասկանաք և հետագայում չհիշեք էլ, թե ինչ էր գրված:

Առայժմ այսքանը: Հուսով եմ՝ նյութը օգտակար կլինի Ձեզ համար: Հարցերի դեպքում կարող եք նամակ ուղարկել մեր էլ. հասցեին կամ ֆեյսբուքյան էջին: Մենք ուրախ ենք օգնել Ձեզ՝ անգլերենը յուրացնելու հարցում:

Պատկերասրահ | This entry was posted in Հետաքրքիր է իմանալ, Ընդհանուր տեղեկություն and tagged , , . Bookmark the permalink.

One Response to Լեզու սովորելու ամենաարագ և ամենակարճ եղանակը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s