Present Perfect. Ներկա վաղակատար

Կառուցվածքը

[has/have + past participle]

Օրինակ

  • You have seen that movie many times.
  • Have you seen that movie many times?
  • You have not seen that movie many times.

Գործածություն N1

Անցյալում ավարտված գործողություն, որն իր արդյունքով, հետևանքով կապված է ներկայի հետ: Այստեղ կարևորը գործողությունն է, իսկ թե ինչ հանգամանքներում է այն տեղի ունեցել, կարևոր չէ:

I have lost my book.

Չենք կարող Present Perfect-ն օգտագործել հստակ ժամանակահատված ցույց տվող բառերի հետ, ինչպիսիք են yesterday, the day before yesterday, one year ago, tomorrow. Կարող ենք օգտագործել անորոշ ժամանակահատված ցույց տվող բառերի հետ, որոնք են ever,never, once, many times, several times, before, so far, already, yet և այլն:

Have you read the book yet?

Ինչպե՞ս ճիշտ օգտագործել Present Perfect-ը

Այս ժամանակաձևը հաճախ շփոթություն է առաջացնում: Ահա մի քանի գործագություն, որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվել:

N1. Փորձ

Present Perfect կարող եք օգտագործել՝ ձեր փորձը, փորձառությունը նկարագրելու համար: Ինչպես նաև ասելու, որ նման փորձ դուք չունեք: Այս ժ/ձևը ՉԻ օգտագործվում կոնկրետ իրադարձություն նկարագրելու համար

  • I think I have seen that movie before.
  • He has never traveled by train.
  • She  has studied three foreign languages.

N2 Փոփոխություն ժամանակի ընթացքում

You have grown since the last time I saw you.

The government has become more interested in education.

N3 Ավարտելիություն

Օգտագործում ենք՝  ձեռքբերումները, կատարածը թվելու համար: Սակայն չենք կարող օգտագործել կոնկրետ ժամանակահատվածի համար:

He has helped lots of people.

Man has walked on the Moon.

N4 Չավարտված գործողություն

Սովորաբար Present Perfect օգտագործում ենք սպասված գործողության համար, որը տեղի չի ունեցել, մենք դեռ սպասում ենք այդ գործողության կատարմանը

He has not finished his homework yet

The rain hasn’t stopped

N5 Բազմակի գործողություններ՝ տարբեր ժամանակներում

Այս ժ/ձևն օգտագործում ենք նաև մի քանի տարբեր գործողությունների մասին խոսելիս, որոնք տեղի են ունեցել անցյալի տարբեր պահերի, ինչպես նաև նոր գործողություններ են հնարավոր

The army has attacked the city five times.

 

 

 

Պատկերասրահ | This entry was posted in Քերականություն and tagged , , , . Bookmark the permalink.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s