Ինչպե՞ս հեշտությամբ սովորել անգլերենի ժամանակաձևերը

imagesԵրբեմն ժամանակաձևեր սովորելը մեծ գլխացավանքի և խառնաշփոթի պատճառ է դառնում և սովորողները խառնում են օրինակ Present Simple և Present Continuous ժամանակաձևերը:

Իսկ ինչպե՞ս սովորել, որ շփոթություն չառաջանա:

1.Առաջին հերթին որևէ ժամանակաձև սովորելիս նախ ուշադրություն դարձրեք անվանմանը: Հնարավոր է շատ հասարակ մի բան է, սակայն երբեմն հենց ժամանակաձևի անվանման չիմացությունն է մեզ գցում շփոթության մեջ: (օր. Present Simple(հետևյալ գրառման մեջ օրինակը կբերվի հենց այս ժ/ձևի վրա))

2.Մտածեք, թե տվյալ ժամանակաձևը մեկ բառով ինչպես կբնութագրեք (truth, քանի որ իրադարձությունը ճիշտ է թե՛ անցյալի, թե՛ ներկայի և թե՛ ապագայի համար)

3.Սահմանում

Այս կետի տակ նույնպես կարող են բառեր լինել: Օրինակ՝ 1. իրական փաստեր(իրական, քանի որ որոշ փաստեր հնարավոր է տվյալ ժամանակի համար իրական չլինեն), 2. կրկնվող բնույթ ունեցող: Օր. Ես գնում եմ դպրոց շաբաթը 5 անգամ: (մեկ շաբաթվա ընթացքում նույն գործողությունը կրկնվեց մի քանի անգամ), 3. Հաճախականություն, թե որքան հաճախ է կրկնվում/կատարվում գործողությունը

4.Սխեմա: Ձեզ համար մշակեք սխեմա, ըստ որի ավելի լավ կհիշեք ժ/ձևը: Օր.՝

     ← true→

              past  present   future 

5.Կազմությունը:

I, you, we they → love (Ժխտում՝ don’t)

he, she, it→ loves (Ժխտում՝ doesn’t)

6.Բացառությունները

Յուրաքանչյուր ժամանակաձև այսպես սովորելով՝ էլ չեք մոռանա ո՛չ կազմությունը, ո՛չ սխեման և ո՛չ էլ այն բառը, որը բնութագրում է տվյալ ժամանակաձևը:

Պատկերասրահ | This entry was posted in Անգլերենի ժամանակաձևերը and tagged , . Bookmark the permalink.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s