Սեմյուել Ռիչարդսոն

Հասուն լուսավորականության ժամանակաշրջանը ընդգրկում է 18-րդ դարի 40-60- ական թվականները: Այս շրջանում ամենալավ ձևով դրսևորվում է լուսավորական-ռեալիստական վեպը, որի ներկայացուցիչներից է Ռիչարդսոնը(1689-1761): Նա ընտանեկան, կենցաղային, հոգեբանական վեպի ստեղծողն է անգլիական գրականության մեջ:

Եթե մինչ Ռիչարդսոնը լուսավորականության վաղ շրջանում Դեֆոն և Սվիֆտը պատկերում էին ծովային ճանապարհորդություններ, արտակարգ իրավիճակներ, նույնիսկ ֆանտաստիկ դրսևորումներ, ապա Ռիչարդսոնը իր հերոսներին ներկայացնում է ընտանեկան-կենցաղային նեղ ոլորտում:

Պատահական չէ, որ նա մեջբերում է կատարում կամ բնաբան է վերցնում հին հռոմեական հեղինակ Յուվենալիսի հետևյալ արտահայտությունը. «Եթե ուզում եք ճանաչել մարդկային բարքերը, ապա ձեզ բավական է և մեկ տունը»:

Ռիչարդսոնի ստեղծագործության մեջ արդեն նշմարվում են սենտիմենտալիզմի գծեր, բայց, ի տարբերություն սենտիմենտալիստների, Ռիչարդսոնը զգացմունքը չի հակադրում բանականությանը, դեռ ավելին, նրա հերոսների զգացմունքները դատողական են, բանական են:

Ռիչարդսոնը ներկայացնում է բուրժուական-պուրիտանական առաքինությունները, չի հակադրվում իր ժամանակաշրջանին, բարքերին, թեև նկատում էր արատները, այլ փառաբանում է պուրիտանական առաքինությունները: Նրա նորարարություններից մեկն էլ այն էր, որ նա ընտեց վեպի էպիստոլյար ձևը: Այսինքն, նրա վեպերը գրված են նամակների տեսքով:

Դա նրան հնարավորություն տվեց ծավալուն և երկարավուն ձևով ներկայացնելու իր հերոսների խոհերը, ապրումները, զգացմունքները, նրանց հայացքները և թափանցելու մարդկային հոգեբանության ու զգացմունքների խորքերը:
Ռիչարդսոնն առաջինն էր, որ մասնավոր կյանքի պատկերմանը հաղորդեց խոր դրամատիզմ: Դա հատկապես զգալի է նրա «Կլարիսա» վեպում, որի մասին ընդունված է ասել, որ դա անգլիական գրականության մեջ առաջին ողբերգական վեպն է:
Ռիչարդսոնը ծնվել է 1689թ. Դերբիշիրում:

Նա ատաղծագործի որդի էր և հետագայում տեղափոխվում է Լոնդոն, այնտեղ աշխատանքի է անցնում մի տպագրատանը, որի տիրոջ աղջկա հետ էլ ամուսնանում է և դառնում այդ տպարանի տերը: Երկար ժամանակ Ռ-ն օգնում էր իր շրջապատի մարդկանց` տպագրելու իրենց նամակները, որ լինում էին ամենատարբեր բովանդակության, բայց ամենատարածվածը, թերևս, երիտասարդ մարդկանց նամակներն էին, որ բովանդակում էին նրանց անձնական կյանքի մանրամասները:

Ահա այսպիսի նամակների մեծ քանակություն էր հավաքվել Ռ-ի մոտ, և դրանք ընդհանրացնելով, ընդհանուր եզրակացություններ կատարելով` նա արդեն 50տարեկանում գրեց իր 1-ին ծավալուն վեպը` «Պամելա կամ չվարձատրված առաքինություն»:

Այս վեպը բաղկացած է 4 մասից, բայց դրա սյուժեն կարելի է ներկայացնել մի քանի նախադասությամբ: Այն պատմություն է դեմոկրատական` հասարակ ծագում ունեցող աղջկա մասին, որը սպասուհի է մի հարուստ կալվածատիրուհու կալվածքում: Իր տիրուհու մահից հետո նրա որդին, որին Ռ-ն նշում է ոչ թե անունով, այլ «Mister B», սկսում է հետապնդել աղջկան, փորձում ամեն կերպ գայթակղել նրան` նվերներով, հաճելի վերաբերմունքով: Բայց երբ արդյունքի չի հասնում սկսում է սպառնալ, վախեցնել:

Սակայն Պամելան առաջնորդվում է առաքինությամբ և գայթակղություններին տեղի չի տալիս: Միայն դրանից հետո Mister B-ն հասկանում է, որ ինքը իսկապես սիրում է Պամելային, ամուսնության առաջարկություն է անում: Նրանք ամուսնանում են, և Պամելան դառնում է կալվածքի տիրուհին:

Վեպի հաջորդ մասերը պարունակում են Պամելայի խոհերը, խորհուրդները` կենցաղը վառելու, առաքինությունը պահելու, ընդհանրապես իր գործունեության մասին և խորհուրդներ երիտասարդ կանանց: Իհարկե այս վեպում շատ արհեստական բան կա, շատ բան հեռու է իրականությունից, բայց այնուամենայնիվ, այն ցնցեց մարդկանց որովհետև գրականությունը մոտեցավ կյանքին, որը մարդկանց համար ավելի հրապուրիչ էր, քան այլ երկրային արկածների մասին պատմությունները:

Այս վեպը մի շարք պարոդիաների տեղիք տվեց, որոնց մեջ հատկապես ընդգծվում էր հերոսուհու կեղծ պահվածքը և նշվում էր նաև նամակների չափազանց մեծ թիվը, որը գերազանցում էր ժամանակային բոլոր հնարավորությունները:

Պատկերասրահ | This entry was posted in Անգլիական գրականություն, Ընդհանուր տեղեկություն and tagged , , , , , . Bookmark the permalink.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s