Ժամանակ և կերպ

Ժամանակը բայի այն կարգն է, որը ցույց է տալիս գործողության հարաբերությունը խոսելու պահի նկատմամբ: Բայն ունի 3 ժամանակ՝ ներկա(The Present Tense), անցյալ(The Past Tense) և ապառնի (The Future Tense):

Կերպը բայի այն կարգն է, որը ցույց է տալիս, թե ինչպես է դիտվում գործողությունը: ԱՆգլերենի բայն ըստ կերպի կարգի ունի շարունակական(Continuous) և ոչ շարունակական( Non Continuous կամ Indefinite) ձևեր: Շարունակական ձևերը գործողությունը ներկայացնում են ժամանակավոր զարգացման, ընթացքի մեջ:

Նրանք կարող են ունենալ նաև հուզական երանգավորում: Ոչ շարունակական ձևերն ունեն շատ լայն իմաստ, նրանք սոսկ ներկայացնում են գործողության տեղի ունենալու փաստը:

Ընդունված է ասել, որ անգլերենի ոչ բոլոր բայերն են գործածվում շարունակական ձևով: Դրանք այն բայերն են, որոնց  արտահայտած գործողությունը հաճախ կարիք չկա ներկայացնելու զարգացման մեջ:

Անգլերենում բայն ունի նաև պերֆեկտային և ոչ պերֆեկտային  ձևեր:

Այս կարգերը սերտորեն կապված են միմյանց հետ այնպես, որ բայի միևնույն քերականական ձևը կարող է արտահայտել ժամանակ, կերպ, հաճախ նաև պերֆեկտ, այնպես որ  անգլերենում դիմավոր ձևերը դիտվում են որպես կերպաժամանակային ձևեր: Սրանց արտահայտած հիմնական քերականական կարգը  ժամանակի կարգն է:

Բայն անգլերենում ունի նաև այսպես կոչված «անցյալի ապառնի» ձևեր:

Պատկերասրահ | This entry was posted in Քերականություն, Բայ / The Verb and tagged , , , . Bookmark the permalink.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s