Որոշյալ դերանուններ

Անգլերենի որոշյալ դերանուններն են`(Defining Pronouns) all. each, every, everybody, everyone, everything, either, both, other, another:

All

Այս դերանունը օգտագործում ենք գոյականների հետ՝ որպես որոշիչ: Հայերեն թարգնամում ենք « բոլոր», «ամբողջ» բառերով: Գոյականին վերաբերվող որոշիչ հոդը, ստացական դերանունը, թվականը դնում ենք all-ից հետո:

I have to do all the work alone

Ես ստիպված եմ ամբողջ աշխատանքը մենակ կատարել:

Ինչպես տեսնում եք, որոշիչ հոդը դրված է all որոշյալ դերանվան և work գոյականի միջև:

All-ը նախադասության մեջ լինում է ենթակա, խնդիր, ստորոգոլիական վերադիր և բացահայտիչ:

Each

Each դերանունն օգտագործում ենք այն դեպքում, երբ խոսքում ենք երկու կամ ավելի առարկաների, կամ մարդկանց մասին՝ նրանցից յուրաքանչյուրին  անդրադառնալով առանձին-առանձին:

Հայերեն թարգմանում ենք « յուրաքանչյուր», «յուրաքանչյուրը» բառերով:

Each of us was happy

Մեզնից յուրաքանչյուրը երջանիկ էր:

Every

«Յուրաքանչյուր», «ամեն», «ամեն մի» դերանունը տարբերում ենք each դերանունից նրանով, որ every-ի ժամանակ ուշադրության կենտրոնում է ոչ թե մասը կամ անհատը, այլ ամբողջը:

Every girl in the class  learned the poem

Դասարանի բոլոր աղջիկները սովորել էին  բանաստեղծությունը

Every դերանունից ածանցվում են everybody, everyone, everything դերանունները

Everybody knows it

Everything is ready

Սովորաբար everybody, somebody, someone, anybody դերանուններից հետո  օգտագործում ենք հոգնակի թիվ՝ their, they, այլ ոչ՝ she, his, her, քանի որ կոնկրետ հայտնի չէ՝ ո՞վ է գործողություն կատարողը:

Somebody lost their pen

Այսօրվա համար այսքանը: Հաջորդ գրառումով կներկայացնեմ either, both, other, the other, another դերանունները

This entry was posted in Քերականություն, Դերանուն/The Pronoun and tagged , , , , , . Bookmark the permalink.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s