Some,someone, somebody,something դերանուննեը

Ինչ-որ մեկը խոսեց

Ինչպես արդեն խոստացել էի, այսօր խոսելու ենք some, someone, somebody, , something  անորոշ դերանունների մասին:

1.Someone, somebody, someone, something  դերանուննեը սովորաբար գործածվում են հաստատական նախադասություններում

2.Some-ը հոգնակի հաշվելի գոյականների հետ օգտագործելիս ցույց է տալիս որոշ թիվ(երեք կամ ավելի): Այս դեպքում այն  հայերեն չենք թարգմանում:

There are some children outside

Դրսում երեխաներ կան

3.Եզակի հաշվելի գոյականների հետ օգտագործելիս some  դերանունն ունի «որևէ», «ինչ-որ» իմաստները:

Some man was asking about you

Ինչ-որ մարդ քեզ էր հարցնում

4.Some դերանունը կարող է ունենալ «որոշ» իմաստը:

Some people like learning languages

Որոշ  մարդիկ սիրում են լեզուներ սովորել

5.Այն ունի նաև «մասնավորապես» իմաստը

It happened some years ago

Դա պատահեց մոտավորապես տասը տարի  առաջ:

6.Նյութերի անունների հետ գործածելիս some դերանունը ցույց է տալիս որոշ քանակ:  Այս դեպքում այն  չի  թարգմանվում հայերեն:

I have bought some bread

Ես հաց եմ գնել

7.Կարող է ունենալ եզակի կամ հոգնակի իմաստ

Some of these books are quite useful

Այս գրքերից մի քանիսը  չափազանց օգտակար են

8.Some դերանունը օգտագործում ենք հարցական և ժխտական  նախադասություններում, եթե

ա) հարցը կամ ժխտումը չի վերաբերվում some դերանվանը: Նախադասության some պարունակող մասը հաստատական է իմաստով

Would you like some more tea?

Էլի թեյ կցանկանա՞ք

բ) Երբ խոսողը ակնկալում է իր հարցին դրական պատասխան

Didn’t he give you some money?

Մի՞թե  նա քեզ փող չտվեց

գ) եթե հարցական նախադասությունն իրականում արտահայտում է առաջարկ կամ խնդրանք.

Will you have some cake?(= Please have some cake)

9.Somebody, someone — «ինչ-որ մեկը», «որևէ մեկը», something «ինչ-որ բան», որևէ բան:

Այս դերանուններն արտահայտում են եզակի թիվ և օգտագործում ենք այնպիսի նախադասություններում, որոնցում օգտագործում ենք some դերանունը:

I think I dropped something

Կարծես ինչ-որ բան գցեցի:

Իսկ վերջում առաջարկում եմ վայելել այս գեղեցիկ երգը՝”Someone like you”

This entry was posted in Քերականություն, Դերանուն/The Pronoun and tagged , , , , . Bookmark the permalink.

3 Responses to Some,someone, somebody,something դերանուննեը

  1. Առլենասում է՝

    Շատ օգտակար նյութ` գեղեցիկ ավարտով:

  2. Gagikասում է՝

    Im amenasirats ergn e…

  3. Arminehասում է՝

    This is about for learning…
    1) Can you give me some jam, plese?
    2) Did I drink any tea yesterday?
    3) Does anyone love me?

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s