Համլետը

Շեքսպիրյան Համլետը http://www.pathguy.com

Շեքսպիրի ստեղծագործության 2-րդ շրջանը սկսվում է « Համլետ» ողբերգությամբ: Այն գրվել է 1601թ.:

Համլետի թեման Շեքսպիրը վերցրել է Սաքսոն Գրամատտիկոսի «Դանիացիների պատմությունից», որտեղ պատմվում է գահի զավթման միջնադարյան բարբարոսական մի պատմություն:

Արքայազն  Ամլետը,խելացնոր ձևանալով, քնեցնում էեղբոր ղգոնությունը և վերականգնում է իր իրավունքները գահի նկատմամբ: Ահա այդ պատմությունը Շեքսպիրի տաղանդի շնորհիվ դարձել է  համամարդկային խոր բովանդակություն ունեցող  ստեղծագործություն:

Վիտենբերգի համալսարանի ուսանող արքայազն Համլետը վերադառնում է իր հայրենի Դանեմարքը և հորը գտնում է մահացած, իսկ մորը՝ ամուսնացած հորեղբոր հետ: Համլետն անմիջապես սկսում է կասկածել.«Ես կասկածում եմ,որ մի պիղծ ոճիր կատարված լինի»,որովհետև դեռ չէին մաշվել այն կոշիկները, որոնցով մայրը քայլում էր հանգուցյալի դիակի հետևից:

Համլետի հանդիպումը Ուրվականի հետ ճշտում է նրա կասկածները և Համլետն իր առջև դնում է մի խնդիր՝ ուղղել ժամանակը, մի բան, որ միջնադարյան պատկերացումներով միայն Աստված կարող է  անել, նա ասում է «Ժամանակն իր շավիղից դուրս է սայթաքել,օ՜, բախտ իմ դժխեմ, ինչու ծնվեցա, որ հեց ես ուղղեմ»:

Համլետի առջև ծանրացած խնդիրն այնքան ահռելի է, որ նրան թույլ չի տալիս գործել: Նա մտածում է, թե ինչպես վարվի նման պարագայում և դրանից բանաստեղծականացվում է մարդու ինտելեկտը: Այստեղ արդեն չարիքը թափանցել է կյանքի բոլոր կողմերը, իշխում է ողբերգական աշխարհազգացողությունը:

Համլետը թափառաշրջիկ դերասանների խմբի միջոցով ներկայացնում է իր հոր սպանության տեսարանը, որտեղ էլ բացահայտվում է Կլավդիուսի դեմքը: Այսպես սկսվում է ակնհայտ հակադրությունը և Կլավդիուսը դիմում է խարդավանքի: Ողբերգության վերջում մնում է դիակների մի կույտ և գահն էլ անցնում է օտարին՝ Ֆորտինբրասին:

Այսքանը ըստ Շեքսպիրի, իսկ «Համլետ» ֆիլմը կարող եք դիտել այտեղ

This entry was posted in Ուիլիամ Շեքսպիր, Անգլիական գրականություն and tagged , , , . Bookmark the permalink.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s