Կապակցող դերանուններ

Կապակցող դերանուն which. Which way to choose http://www.medicalpracticetrends.com

Կապակցող դերանունները (Conjunctive Pronouns) օգտագործում ենք բարդ ստորադասական նախադասություններ կազմելիս: Նրանք երկրորդական նախաադսությունը  կապակցում են գլխավոր նախադասությանը: Կապակցող դերանունները երկրորդական նախադասության կազմում ունեն ինքնուրույն շարահյուսական պաշտոն, այսինքն՝ հանդես են գալիս որպես ենթակա, ստորոգելիական վերադիր, խնդիր, որոշիչ:

I always say what i think

Ես միշտ ասում են այն, ինչ մտածում եմ:

Որոշիչ երկրորդական նախադասությունները կապակցվում են գլխավոր նախադասությանը who(whom) whose, which, that դերանուններով, որոնք նաև հարաբերական դերանուններ, քանի որ նրանք ունեն իրենց հարաբերյալը գլխավոր նախադասության կազմում:

1.Who(whom) — որ, որը, որին  հարաբերական դերանունը գործածվում է մարդկանց, երբեմն էլ կենդանիների վերաբերյալ:

This is the girl who wanted to see you.

2.Which— որ, որը դերանունը օգտագործում ենք կենդանիների, անշունչ առարկաների, վերացական հասկացությունների վերաբերյալ

That’s Tom’s  dog which bit me

That-«որ, որը» դերանունը  գործածվում է մարդկանց, կենդանիների,  անշունչ առարկաների համար


You are the only person that can help me.

Միայն that դերանունն է գործածվում all, evrithing, much, something, anithing դերանուններից, գերադրական աստիճանով դրված ածականներից, ինչպես նաև first, last, same բառերից հետո.


Has she got all that she needs?

3.Խոսակցական անգլերենում որպես խնդիրօգտագործում ենք whom ձևը.


The man whom I saw told me to come back today.

4.Խոսակցական  լեզվում կարող ենք  զեղչել հարաբերական դերանուն խնդիրը.

The man I saw told me to come back today.

5.Որպես խնդիր գործածվող հարաբերական դերանունից առաջ կարող է լինել նախդիր: Եթե հարաբերական  դերանունը զեղչվում է, նախդիրը տեղափոխվում է երկրորդական նախադասության վերջը.

The man to whom I spoke told me to come back today.

6.Whose -«որի» դերանունը գործածվում է մարդկանց, կենդանիների և անշունչ առարկաների վերաբերյալ.


Is that the student whose knowledge of English is so poor?

Վերջին դպքում կարելի է գործածել նաև հետևյալ  նախդրավոր կառույցը.

The house with the broken windows is very old.

7.Երբ whose դերանունը գործածվում է անշունչ առարկաների վերաբերյալ, նրա իմաստը համապատասխանում է of+which կապակցության իմաստին.

They crossed the river whose current was very rapid.

This entry was posted in Քերականություն, Դերանուն/The Pronoun and tagged . Bookmark the permalink.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s