Ռոմեո և Ջուլիետ

Ռոմեո և Ջուլիետ. հատված ֆիլմից (1968) http://www.imdb.com/title/tt0063518/

Շեքսպիրի սռաջին շրջանի լավագույն ողբերգություններից է «Ռոմեո և Ջուլիետը»: Թեման Շեքսպիրը վերցրել է Արթուր Բրուկի պոեմից, բայց դրա ակունքները հասնում են մինչև անտիկ առասպելաբանությունը: Սիրո փոքրիկ պատմությունը Շեքսպիրն օգտագործել է իր գլուխգործոցներից մեկը ստեղծելու համար, որ համեմատաբար փոքր չափի ստեղծագործություն է:

Գործողությունները կատարվում են Վերոնա հինավուրց քաղաքում, որտեղ իրար թշնամի էին երկու երևելի տեհմերը՝ Մոնտեգյուներն ու Կապուլետները: Վաղուց արդեն մոռացված էր թշնամանքի պատճառը, բայց անիմաստ մի իներցիայով ոխը շարունակվում էր: Երկու տոհմերի երիտասարդները սիրահարվում են իրար: Նրանց սերը ողբերգական ավարտ է ունենում: Վերջում հաշտվում են թշնամի տոհմերը և Վերոնայի իշխանը՝ Էսկալոսը մեղադրում է երկու կողմի ծնողներին՝ ասելով թե  երկինքն սպանեց նրանց խնդությունը սիրո միջոցով:

Այս ողբերգությունը կարող ենք բնորոշել Ռոմեոյի խոսքերով.«Օ՜, կռվարար սեր, սիրաշաղախ քեն, ոչնչից ստեղծված դու ամենայն ինչ»: Քանի որ «Ռոմեոն և Ջուլիետը» գրված է առաջին շրջանում, սրանում դեռևս չկա ողբերգական աշխարհազգացողություն, դեռևս չարիքը չի թափանցել  կյանքի բոլոր կողմերը և վերին իշխանությունն էլ դեռևս անհնարին ուժ չէ, ինչպես պիտի լինի «Համլետում», «Օթելլոյում» և այլն:

Դեռ ավելին, վերոնայի իշխանը դատապարտում է երկու թշնամի տոհմերին՝ ասելով թե նրանք ձեռք են թաթախում իրար արյան մեջ, եղբայրասպան արյամբ պղծում են սուրբ պողպատը և իրենց բարկության հուրը ուզում են մարել իրենց իսկ երակներից հոսող արյունով:

Ռոմեոյի և Ջուլիետի ողբերգական ճակատագրի մեջ նշանակություն ունեն ֆեոդալական նախապաշարունմերը, հայրերի և որդիների պայքարը: Բայց ինչպես Շեքսպիրն է ասում. «Բուռն սերը բուռն վախճան ունի», հերոսների ծայրահեղ վշտին խառնված են նույնքան ծայրահեղ ուրախություններ: Սա նշանակում է , որ Ռոմեոյի և Ջուլիետի սեր բացառիկ է, հասել է  այնպիսի մի աստիճանի, որի վրա երկար դիմանալ չի կարող, ասյինքն այդ սիրո կործանման պատճառը  հենց սիրո ուժն է:

Շեքսպիրը պիեսի մեջ բանաստեղծացրել է սերը և գրել է ողբերգություն ազատ սիրո և ազատ ընտրության մասին: Նա ցույց է տալիս, որ կարևոր չէ, թե տիտղոսը,ծագումը, այլ կարևոր է  անձը, անհատականությունը և զգացմունքը: Ջուլիետը  դիմելով Ռոմեոյին ասում է. «Անունդ  միայն թշնամի է ինձ, դու ողջ ինքդ ես, դու Մոնտեգյու չես»:, ապա շարունակում. «Ասա, որ սիրում ես ինձ և ես կդադարեմ Կապուլետ լինել»:

Հերոսների սերը մեծ է , անսահման: Նրանք ուզում են մահ խաղալ և դա ավարտվում է իսկական մահով:Բայց նրանց մահով աշխարհում ոչինչ չի փոխվում: Ամեն ինչ մնում է այնպես, ինչպես եղել է: Ռոմեոյի և Ջուլիետի պատմությունն ավարտվում է մահով, բայց սերը անմահ է:

Ինչպես արևելյան իմաստությունն է հուշում՝ որքան էլ մեծ աշխարհը, այն էլ ունի իր սահմանը: Բայց կա աշխարհում մի բան, որ չունի վերջ և չունի սահման և այդ սահմանը սերն է: Այսինքն՝ մեռնում են սիրո կրողները, բայց սերը վախճան չունի:

This entry was posted in Ուիլիամ Շեքսպիր, Անգլիական գրականություն and tagged , , , , , , , . Bookmark the permalink.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s