Ինչու՞ սովորեմ անգլերեն

Uncle Sam. ուզում եմ՝ խոսես անգլերեն http://www.zazzle.com/speak_english

Աշխարհում ամենաշատ օգտագործվող լեզուն անգլերենն է, որն  ավելի քան 380 միլիոն մարդու մայրենի լեզուն է: Այսօր աշխարհի գրեթե բոլոր երկրներում գոնե անգլերենի տարրական գիտելիք է պետք աշխատանքի ընդունվելու, համակարգիչ սովորելու և այլնի համար:

Այս լեզվի մասին կան որոշակի փաստեր, որը կարող է հետաքրքրել ձեզ: Ահա այդ փաստերը.

  1. Աշխարհում ամենաշատ տարածված և ամենաշատ օգտագործվող լեզուն անգլերենն է. նրանով ավելի շատ մարդ է խոսում ու գրում, քան ցանակցած այլ լեզվով:
  2. Գրեթե 700 միլիոն մարդ խոսում է անգլերեն՝ որպես օտար լեզու:
  3. Այս լեզվի բառապաշարն ավելի հարուստ է, քան մեկ այլ լեզվինը: Օքսվորդի անգլերեն բառարանը(Oxford English Dictionary) նշում է ավելի քան 500.000 բառ և դեռ կան որոշ գիտական բառեր, որոնք հաշվառված չեն
  4. Աշխարհի համակարգիչների ինֆորմացիայի ավելի քան 80%-ը անգլերենով է
  5. Անգլերենը աշխարհի եկեզեցիների խորհրդարանի պաշտոնական լեզուն է
  6. Աշխարհի 5 ամենամեծ հեռարձակման կենտրոնների (CBS, NBC, ABC, BBC և CBC) լեզուն անգլերենն է
  7. Զբոսաշրջիկները տեղացիների հետ հիմնականում հաղորդակցվում են անգլերենով
  8. Համացանցում ամենաշատ օգտագործվող և գլխավոր լեզուն դարձյալ անգլերենն է

Լինում են նաև դեպքեր, երբ բացի անգլերենից չենք կարող ուրիշ լեզու օգտագործել:

Այս լեզուն այսքան շատ տարածված դարձավ Բրիտանական կայսրության գրաված տարածքների շնորհիվ: Զավթած տարածքների բնակչությունն աստիճանաբար յուրացնում էր այս լեզուն:

Աստիճանաբար այն թափանցում է Հնդկաստան, ԱՄՆ, Կանադա, Նոր Զելանդիա, Հարավային Աֆրիկա, Իռլանդիա և շատ ու շատ այլ երկրներ:

Դե ինչ, համոզիչ փաստեր են, այնպես չէ՞: Այսպիսով, ուզում եմ խրախուսել և մոտիվացնել ձեզ, որպեսզի է՛լ ավելի մեծ ջանքեր ներդնեք օտար լեզուներ, մասնավորապես՝ անգլերեն սովորելու համար:

This entry was posted in Հետաքրքիր է իմանալ and tagged , , , , , . Bookmark the permalink.

2 Responses to Ինչու՞ սովորեմ անգլերեն

  1. Gagikասում է՝

    im amenasirats lezun e…..

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s