Թոմաս Մոր

 

Thomas More

Թոմաս Մոր Նկարն ըստ Վիքիպեդիայի

Անգլիական հումանիստներից էր Թոմաս Մորը(1478-1535), ով  Ջոն Մորի որդին էր:

Երբ առաջին անգամ ծանոթանում է իտալացի հումանիստ Միրանդոլլայի « Մարդու արժանապատվության մասին» գործին, համակվում է հումանիզմի ոգով և դառնում է անգլիական հումանիզմի նշանավոր գործիչ:

Նա Հենրի ութերորդի օրոք հասնում է լորդ- կանցլերի աստիճանի, բայց քանի որ նա ռեֆորմացիայի հարցում համամիտ չէր հենրի ութերորդի հետ, 1535 թ.ին ձերբակալվում և գլխատվում է:

Մորը հրաշալի զրույցներ է գրել: Նրա լավագույն ստեղծագործությունը «Ուտոպիան» է (Ոսկի գիրք): Այս գործը պետության իդեալական կարգի մասին է: Սրանով նա սկիզբ է դնում ուտոպիական գրականությանը:

Ուտոպիա բառը հորինել է Թոմաս Մորը: Այն կազմված է չ ածանցից և տեղ  արմատից: Գրիքը կազմված է երկու մասից:

Վեպի առաջին մասը նվրիված է Անգլիայի ժամանակակից կարգին, իսկ երկրորդ մասը՝ Ուտոպիա կզղուն: Առաջին մասում նա մերկացնում է Անգլիական կարգը՝ չարիք համարելով մասնավոր սեփականությունը:

Երկրորդ չարիքը չաշխատելն է: Նա նաև նշում է կառավարական վերին շերտի դաժանությունը հասարակ մարդկանց նկատմամբ:

Կրոնական անհանդուրժողականությունը, փողի իշխանությունը, ինչպես նաև գյուղացիական հողերի ցանկապատումը դատապարտվում են. « Ոչխարները այնքան շատակեր են դարձել, որ կերան մարդկանց:

Իսկ երկրորդ մասում  ներկայացնում է Ուտոպիա կզղու իդեալական կարգը, որտեղ չկա մասնավոր սեփականություն, մարդիկ ապրում են հանրական տներում և սնվում են հանրական ճաշարաններում: Նրանք հավասար էին, աշխատում էին բոլորը, ուստի վեցօրյա աշխատանքը բավարարում էր:

Շնորհալի անհատներին հնարավորություն է տրվում նվիրվելու լուսավորության և ֆիզիկական աշխատանք չկատարել: Կա կրոն, բայց չկա կրոնական անհանդուրժողականություն: Բոլոր պաշտոնները  չորսամյան են,  իսկ թագավորն ընտրվում է ցմահ: Նա չի տարբերվում իր հպատակներից:

Այս երկիրը չունի գործող բանակ  և նախահարձակ չի լինում, բայց եթե  հարկ կա պաշտպանել երկիրը կամ օգնել հարևանին, կարճ ժամանակում կարող  է  հավաքել լավ զինված բանակ : Այստեղ արհամարհում են ոսկին, ստրկացվում են նրանք, ովքեր կատարել են ծանր հանցանքներ և դատապարտվում են  ցմահ աշխատանքի:

Այսպիսով, Մորը ստեղծում է իդեալական կարգ, որն ունի որոշակի սիստեմներ. կառավարական կարգ, կրթական սիստեմ, որոնք հակադրվում են  Անգլիական կարգին:

This entry was posted in Անգլիական գրականություն and tagged , , , , . Bookmark the permalink.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s