1.Բայ + նախդիր
Որոշ բայեր հաճախ ուղեկցվում են որոշակի նախդիրներով: Հատուկ ուշադրություն դարձրեք այն նախդիրներին, որոնք տարբերվում են հայոց լեզվում:
•Paul doesn’t like it and I agree with him
Փոլին դա դուր չի գալիս և ես համաձայն եմ նրա հետ
•He got married to a girl he met at the airport
Նա ամուսնացավ մի աղջկա հետ, ում հանդիպել էր օդանավակայանում
2.Նախդիրները փոխում են իմաստը
Վերցնենք shout բառը.
Եթե այս բառից հետո կա to նախդիր, այն տարբերվում է այն shout բառից, որն ունի at նախդիրը: Նրանք ունեն միանգամայն տարբեր իմաստներ:
Shout to- հաղորդակցվել որոշակի հեռավորությունից, այսինքն՝ գոռալով խոսել, որպեսզի զրուցակիցդ լսի քեզ:
Shout at- գոռալ ինչ-որ մեկի վրա
Ածական+ նախդիր
Ուշադրություն դարձրեք այս կառույցին
She is afraid of flying
Նա վախենում է թռչելուց
I’m keen on fishing
Ես ձկնորսության սիրահար եմ:
Իսկ ավելի շատ նախդիրների կարող եք ծանոթանալ հենց նախդիրներ բաժնում