Ռենեսանս

Ռենեսանս http://www.galeriekocka.cz

XIV-XVI-րդ դարերում համաշխարհային մշակույթի և գրականության մեջ տեղի է ունենում մեծագույն հեղաշրջումը: Հեղաշրջումը կոչվում է ռենեսանս, որի ժամանակ Եվրոպայում ստեղծվում են շատ քաղաքներ, իսկ կայսերականությունը հաղթանակ է տանում պապականության դեմ:

Ռենեսանսի օրրանը Իտալիան է: Մեծ հումանիստները ընդգծելով հետաքրքրությունը մարդկայինի նկատմամբ՝ իրենց կոչեցին մարդասերներ: Նրանք հանդես եկան ֆեոդալիզմի քննադատությամբ:

Ռենեսանսի դարաշրջանում մարդն ազատվում է եկեղեցու ենթակայությունից, հնարավորություններ են ստեղծվում մարդկային բանականության ազատ զարգացման համար: Մարդկային մարմինը՝ սատանայի սափորը, դառնում է արվեստագետների համար ոգեշնչման աղբյուր:

Առաջանում է նորարարությունների ծարավ, հայտնագործվում են նոր երկրներ, զարգանում են ճշգրիտ գիտությունները:Սերտ է արտահայտվում արվեստի և  գիտության կապը: Առաջ է քաշվում մանկավարժական սիստեմի վերակառուցման հարցը, կնոջ ազատագրության հարցը. կինը ազատ է մասնակցելու մշակութային կյանքին, իսկ նրա սոցիալական ազատագրության հարցը չի քննարկվում:

Այս դարաշրջանին հատուկ էինդիվիդուալիզմը՝ անհատականությունը: Այս դարաշրջանի մտածողները հավատում էին անհատի անսահմանափակ ունակություններին: Այս շրջանի մտածողները տիտաններ էին. օրինակ Լեոնարդո դա Վինչին՝ նկարիչ, ճարտարապետ, կենսաբան, ինժեներ, ֆիզիկոս, աստղաբան:

Ռենեսանսի դարաշրջանում հաղթահարվում է ֆեոդալիզմի ժամանակաշրջանի մասնատվածությունը և  ստեղծվում են միասնական պետություններ: Այս դարաշրջանում ձևավորվում է ռեալիզմը, որը ինչ-որ տեղ իդեալականացնող է  և կարող է պարունակել ֆանտաստիկա:

Այս դարաշրջանում ամեն ինչ ենթարկվում է քննադատության: Հետաքրքրություն է առաջանում բնության նկատմամբ, որը ոչ միայն խորհրդանշում է մարդկային ապրումները, այլև սիրելի է դառնում իր հայացքներով:

Այս դարաշրջանին հատուկ է նաև ուտոպիան՝ երազանքը գոյություն չունեցող կարգի մասին:

Ռենեսանսն Անգլիայում

Էլիզաբեթ I huck.blogg.se

Ռենեսանսի դարաշրջանն Անգլիայում սկսվում է ավելի ուշ: Արդեն նշանավոր ֆեոդալական ընտանիքները ջախջախել էին իրար՝ Սպիտակ և Կարմիր Վարդերի պատերազմում: Հզորացել էր  թագավերական իշխանությունը: Սակայն ժաղովրդի վիճակը մնում էր ծանր և ժողովուրդը կորցնում է հողատարածքներ: Նկատի ունենալով բրդի առևտրի եկամտաբերությունը, հարուստները այդ հողատարածքները վերածում էին արոտավայրերի: Ժողովրդի դժգոհությունը վերածվեց ապստամբության:

Ռենեսանսի ծաղկումը Անգլիայում տեղի է ունենում Էլիզաբեթ I թագուհու օրոք: Նա ՀենրիխVIII-ի դուստրն էր, ով ժամանակին սահմանափակել է Հռոմեական եկեղեցու իշխանությունը Անգլիայում, որը հնարավորություն էր Անգլիական հումանիզմի զարգացման համար:

Անգլիայում Ռենեսանսը տևեց 100 տարի: Սկսվեց ավելի ուշ և զարգացավ ավելի արագ:

This entry was posted in Անգլիական գրականություն and tagged , , . Bookmark the permalink.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s