Շեքսպիրի սոնետները

Շեքսպիրի գրական ժառանգության կարևոր մասն են նրա սոնետները: Սոնետը որպես բանաստեղծական կայուն ձև, հանգավորման որոշակի կարգով, կազմված է 14 տողից: Առաջացել է 13-րդ դարուոմ՝ Իտալիայում: Սոնետը թափանցեց Անգլիա՝ Թոմաս Ուայեթի և Հենրի Սերեյի ջանքերով:

Հանգավորման նոր կարգը օգտագործեց Շեքսպիրը և գրեց իր սոնետները: Շեքսպիրը գրել է 154 սոնետ, որոնք լույս են տեսել 1609-ին, բայց դրանից առաջ նրա բարեկամների շրջանում հայտնի էին Շեքսպիրի «քաղցր սոնետները»: Շեքսպիրի սոնետների միջոցով բացահայտվում է նրա հավատամքը, այն է՝ կյանքը գերազանցում է արվեստին:

Արվեստի առարկան մարդն է՝ իր հույզերով, կրքերով, խոհերով, բայց ինչպես մարդու, այնպես էլ ամբողջ աշխարհի վրա իշխում է մի անդառնալի ուժ` ժամանակը, որը ոչնչացնում է երկրներ, քաղաքներ և միայն բանաստեղծի սև տողը կարող է կենդանի պահել նրա սիրելիի գեղեցկությունը:

Շեքսպիրը սոնետներում անդրադառնում է իր մասնագիտությանը, գրական վեճ է վարում իր հակառակորդների հետ, որոնք իրենց ստեղծագործություններում պճնում են իրականությունը: Մինչդեռ գեղարվեստական ստեղծագործությունը պիտի հետևի ճշմարտությանը:

Նա խոսում է արդարության, ներողամտության մասին: Սոնետներից 25-ը նվիրված են Թուխ Լեդիին: Նրա երգած կինը հեռու է Ռենեսանսի դարաշրջանի իդեալական գեղեցկուհիների կերպարից: Նա իրական կին է, որի «Ոչ միայն մաշկն է սև, այլև՝ վարքը», բայց նա պատրաստ է ներել սիրելի կնոջը. էգոիզմը նրա մոտ տեղ չունի:

Սոնետները իրենց ամբողջության մեջ արտահայտում են մարդկային զգացմունքների դրամատիզմը: Կան սոնետներ, որոնց մեջ  Շեքսպիրը մերկացնում է իր ժամանակը, կեղծիքը, երեսպաշտությունը:

This entry was posted in Ուիլիամ Շեքսպիր, Անգլիական գրականություն and tagged . Bookmark the permalink.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s