Ջեֆրի Չոսեր

Անգլիական գրականության մեծագույն ներկայացուցիչներից մեկը Չոսերն է (1340-1400), ով ապրել ու ստեղծագործել է Լենգլենդի ժամանակաշրջանում, բայց նրա ստեղծագործության մեջ արտահայտված է սերը դեպի մարդը:

Չոսերը(Geoffrey Chaucer) անգլիական գրականության մեջ նորարար է: Նա հիմք դրեց անգլիական ռեալիզմին: Նա ծնվել է Լոնդոնում` հարուստ զինավաճառի ընտանիքում:

10 տարեկանում Չոսերը ընդունվում է պալատ` որպես մանկլավիկ և նրա հետագա կյանքը ընթանում է պալատային միջավայրում: Չոսերը մասնակցել է մի-քանի արշավանքների, մեկի ժամանակ գերի է ընկել և  ազատվել է փրկագնով, եղել է Իտալիայում, Ֆրանսիայում, վերադարձել է Լոնդոն, վարել է տարբեր պաշտոններ: Եղել է մաքսատան վերակացու, Թեմզայի կամուրջների հսկիչը:

Կյանքի վերջում նա գրեթե կորցրել էր ամեն ինչ, պարտքեր ուներ և գրում է <<Բողոք դատարկ դրամապանակին>>: Նա միշտ իր մոտ ուներ լատինալեզու հեղինակ Բոեցիայի  << Սփոփանք փիլիսոփայությամբ>> գիրքը:

Չոսերը թաղված է Վեստմինստերյան Աբբայությունում, որտեղ նրա գերեզմանով սկիզբ է դրվում բանաստեղծների համար անկյունին:

Իր ստեղծագործության առաջին շրջանում նա գրել է այլաբանություններ, կատարել է  թարգմանություններ:

Չոսերը երկու անգամ լինելով Իտալիայում, հավանաբար այնտեղ ծանոթացել է իտալական Ռենեսանսի ներկայացուցիչներ Բոկկաչոյի և Պետրարկայի գործերին և մի շարք ստեղծագործութուններ է վերցրել և ընդօրինակել` մնալով ինքնատիպ:

Նրա առաջին շրջանի ստեղծագործության մեջ հանրահայտ է <<Տրոյիլ և Քրիեզելդա>> պոեմը, որը պատկերում է մարդկային ճշմարիտ զգացմունքները և լավագույնն է: Թեման ողբերգական է:

Այնուհետ Չոսերը գրում է, որ ինքը կգրի զվարթ, կենսախինդ ստեղծագործություն:

Հավանաբար նա ի նկատի ուներ <<Քենտերբերյան պատմությունները>>, որը նրա լավագույն ստեղծագործությունն է, որի մեջ արտահայտված է նոր տեսակետ` աշխարհի և մարդու նկատմամբ: Այստեղ ներկայացված են անգլիական հասարակության բոլոր խավերը, բացի ազնականությունը և եկեղեցական բարձր խավը:

This entry was posted in Անգլիական գրականություն and tagged , , . Bookmark the permalink.

2 Responses to Ջեֆրի Չոսեր

  1. Milenaասում է՝

    Իսկ քենտերբերյան պատմությունների մասին գրելու եք?

  2. Sirarpiասում է՝

    Իհարկե: Հետագա գրառումների մեջ անպայման պիտի անդրադառնամ <>-ին` այն մանրամասն ներկայացնելով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s