Այսօր կշարունակենք խոսել անգլերենում ածականի կիրառման մասին
Եվ այսպես, անցնենք հաջորդ կետերին
2.Բազմավանկ ածականների և երկվանկ ածականների մեծ մասի բաղդատական և գերադրական աստիճանները կազմվում են more(ավելի) և most(ամենա-) բառերի օգնությամբ
careful- more careful- most careful
Որոշ ածականներ ունեն համեմատության անկանոն ձևեր.
good-better-best
bad- worse-worst
Այսպիսի բառերը պետք է նախօրոք իմանալ և սովորել անգիր, քանի որ սրանք հին անգլերենից են պահպանվել:
3.Գերադրական աստիճանով դրված ածական որոշչի առկայության դեպքում գոյականը ստանում է որոշիչ հոդ
This is the most interesting book I’ve ever read
Այս դեպքում որոշիչ հոդը պահպանվում է անգամ այն դեպքում, երբ գոյականը նշված չի, բայց հասկացվում է
John is the tallest of the five men
4.Most բառին կարող է նախորդել a անորոշ հոդը` a most difficult task (շատ դժվար առաջադրանք):
Most difficult կապակցությունը ցույց է տալիս հատկանիշի շատ բարձր աստիճան` առանց համեմատության:
Համեմատության համար գործածվում են այս շաղկապները.
ա)Հավասարություն` as … as(այնքան … որքան)
My room is as large as yours (your room)
բ) Անհավասարություն not so … as, not as…as, less.. than(ոչ այնքան… որքան)
My room is not so (as) large as your room(is)
գ)Գերազանցություն` than(քան)
I am taller than my sister