Հոդի բացակայությունը

հոդի բացակայությունը

Մենք արդեն ծանոթ ենք անգլերենի անորոշ և որոշյալ հոդերին: Ժամանակն է պարզել, թե երբ է, որ հոդ չենք օգտագործում:

1.Հոդ չունեն հոգնակի հաշվելի գոյականները, երբ նրանց եզակին կունենար անորոշ հոդ.

Horses are animals. A horse is an animal

2.Հոդ չի գործածվում նյութ և վերացական հասկացություն ցույց տվող անհաշվելի գոյականների հետ, երբ նրանք արտահայտում են ընդհանուր հասկացություն.

Water is changed into steam by heat

3.Հատուկ անունները հոդ չունեն, քանի որ բավականին կոնկրետացված են.

Ann, John,England,London

Սակայն երբ ազգանունը հոգնակի է դրված, օգտագործում ենք որոշիչ հոդ.

the Browns, the Smiths

4.Կոչական բառերը հոդ չունեն.

What’s your name young man?

5.Տիտղոս, զինվորական աստիճան կամ հասարակական աստիճան ցույց տվող գոյականները հոդ չունեն

Capitan Brown, doctor Smith

6.Հոդ չեն ստանում ազգակցություն ցույց տվող գոյականները, երբ նրանց հաջորդում է անձնանուն

Aunt Polly, cousin Jack

7.Հոդ չունեն երկրների, երկրամասերի, քաղաքների, գյուղերի անունները

Armenia, France, London

Սակայն որոշ երկրների և երկրամասերի անուններ ավանդաբար ունեն որոշիչ հոդ.

The United States, the Crimea

Այսօր այսքանը: Քանի որ նյութը ծավալուն է, այն կներկայացնեմ մաս առ մաս, որպեսզի շատ չձանձրանաք և հաճույքով կարդաք😉

This entry was posted in Հոդ, Քերականություն and tagged , , , . Bookmark the permalink.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s