Ուիլիամ Լենգլենդ

Լենգլենդը բարոյախրատական պոեզիայի ներկայացուցիչ է:Ծնվել է Լոնդոնում 1330թ.: Սերում էր աղքատ ընտանիքից: Նրա կենսագրությունից քիչ բան է հայտնի:Չնայած աղքատ էր, բայց հպարտ էր և իր մասին գրել է.<<Ես շատ բարձր եմ ցածր խոնարհվելու համար>>:

Լենգլենդը առավելապես հայտնի է իր <<Պետեր հողագործի տեսիլքը>> այլաբանական պոեմով, որում արտահայտել է ժամանակի գյուղացիության հույսերը:

Ի՞նչ է տեսիլքը

Տեսիլքը միջնադարյան գրականության ժանր է, որում իրականությունը պատկերվում էր երազի ձևով:

 Պետերի տեսիլքը         

Պետեր հողագործի տեսիլքը

Պետերի տեսիլքը բաղկացած է 3 մասից, 11 տեսիլներից և նախերգանքից, որի մեջ պատմվում է , թե ինչպես բանաստեղծը անապատականի կոպիտ հագուստով շրջում է, որ լսի աշխարհի հրաշքների մասին:Երբ հոգնում է, նստում է մալվերնական բլուրներից մեկում, ննջում և երազ տեսնում:Նա տեսնում է մի դաշտ` ժողովրդով լեցուն:

Ընդարձակ դաշտում մարդիկ զբաղված են յուրաքանչյուրն իր գործով: Նրանք աշխատում են, իսկ ոմանք յուրացնում են ուրիշի աշխատանքի արդյունքները:Դաշտի մի կողմում վեր է խոյանում հմուտ կառուցված աշտարակը, որը Բարու աշտարակն է, իսկ մյուս կողմում Մռայլ աշտարակն է:

Այստեղ ներկայացված են ռեալ մարդկային պատկերներ:

Լենգլենդը քննադատում է վաճառողներին,որոնք մարդկացից կորզում են ունեցվածք` թողության գիրը վաճառելով:Լենգլենդը ներկայացնում է այն անապատականներին, որոնք այդ ճանապարհն ընտրել են չաշխատելու համար: Այս իրական կերպարների կողքին ներկայացված են նաև վերացական կերպարներ` ներկայացված մարդկային տեսքով:

I տեսիլում նկարագրում է մի գեղեցիկ  կնոջ` քաթանե հագուստով, որը մարմնավորում է սուրբ եկեղեցին: Նրան օգնում են խիղճը և արդարությունը: Այստեղ ներկայացված է կաշառքը` թանկարժեք զարդերով պճնված կնոջ տեսքով, թագը գլխին, ով գրավում է յուրաքանչյուրին:

Այլաբանական կերպարների տեսքով են ներկայանում նաև ժլատությունը, որկրամոլությունը, զայրույթը, նախանձը:Ժլատությունը պատկերված է ցնցոտիներով, ծուլությունը` աղտոտված հագուստով, որկրամոլությունը` տղամարդու տեսքով, ով կերած-խմած դուրս է գալիս պանդոկից: Տեսիլներին միավորում է ճշմարտության ճանապարհը և ոչ ոք չգիտի, թե այն որտեղ է:Միայն Պետեր հողագործը գիտի ճշմարտության ճանապարհը.նա կգտնի ճշմարտությունը, ով ապրում է իր ազնիվ աշխատանքով:

This entry was posted in Անգլիական գրականություն and tagged , , , , . Bookmark the permalink.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s