May բայը

Մենք արդեն ծանոթ ենք Must բային: Այժմ եկեք տեսնենք May բայի կիրառությունը:

May  բայն ունի երկու ձև` may (ներկա), might( անցյալ): Ժամանակների համաձայնեցման դեպքում գործածվում է might ձևը:

Ann might know their adress

Աննան կարող է իմանալ նրանց հասցեն

May բայն արտահայտում է.

1.Ենթադրություն, անորոշություն.

He may come soon

Հնարավոր է որ նա գա շուտով

Նա կարող է գալ շուտով

Այս նախադասության մեջ may ձևի փոխարեն կարող է  գործածվել might ձևը` ավելի մեծ անորոշություն արտահայտելու համար.

He might come soon

Հնարավոր է որ նա շուտով գա

Նա կարող է գալ շուտով:

May ձևին հաջորդող պերֆեկտային ինֆինիտիվը արտահայտում է անցյալ գործողություն.

He may have fallen ill.

Միգուցե նա հիվանդացել է:

2.Հանգամանքներից բխող հնարավորություն.

You may order a taxi

Կարող ես տաքսի պատվիրել:

Ի տարբերություն can բայի, որը նույնպես կարող է արտահայտել հանգամանքներից բխող հնարավորություն, may  բայն այս իմաստով գործածվում է միայն հաստատական նախադասություններում, մինչդեռ can  բայը` հաստատական,հարցական և ժխտական նախադասություններում.

You may orde a taxi

You can order a taxi

Can I order a taxi?

You cannot order a taxi

Ժամանակների համաձայնեցման դեպքում գործածվում է այս բայերի անցյալ ժամանակաձևը.

They said I could order a taxi

They said I might ordere a taxi

Might ձևը պերֆեկտային ինֆինիտիվի հարադրությամբ ցույց է տալիս, որ գործողությունը տեղի չի ունեցել որոշ հանգամանքների պատճառով.

You are so careless.You might have broken the cup.

Դու այնքան անուշադիր ես: Կարող էիր կոտրել գավաթը

3.Թույլտվություն.

You may smoke in here

Կարող եք ծխել այստեղ(in- ցույց է տալիս,որ գործողությունը կատարվում է շինության ներսում)

Միևնույն իմաստն ունեցող to be allowed to արտահայտությունը գործածվում է may բայի պակաս ձևերի փոխարեն.

He will be allowed to visit his friend.

Նրան կթույլատրեն այցելել հիվանդ ընկերոջը:

Թույլտվություն խնդրող May i smoke here? հարցի պատասխանն է. Yes you may կամ Do, please: Ժխտական պատասխանն է No, you mustn’t կամ  No, you can’t

Հարցական նախադասություններում may ձևի փոխարեն կարող է գործածվել might ձևը` հարցը ավելի քաղաքավարի դարձնելու համար.

May I speak to him now?

Might I speak to him now?

Can բայը նույնպես կարող է արտահայտել թույլտվություն:Տարբերությունը can և may բայերի միջև այս դեպքում ավելի շուտ ոճական է, քան իմաստային: May բայի գործածությունն ավելի պաշտոնական է, իսկ can  բայի գործածությունը բնորոշ է խոսակցական անգլերենին.

May(might) I speak to you for a moment?

Can(could) I have a cup of tea?

Might ձևը կարող է արտահայտել դժգոհություն, հանդիմանություն.

You might thank him.

Դու կարող էիր շնորհակալություն հայտնել նրան

May ձևը գործածվում է  նաև հույս և մաղթանք արտահայտելու համար.

May you both be happy!

May heaven reward you!

This entry was posted in Քերականություն, Եղանակավորող բայեր/ Modal Verbes and tagged , , , . Bookmark the permalink.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s