Անգլոսաքսքնական գրականությունը 5-11-րդ դարերում

Անգլիական գրականության հնագույն շրջանը ընդգրկում է 5-11-րդ դարերը: 5-րդ դարում Բրիտանիա են ներխուժում գերմանական ծագում ունեցող ցեղերը`յուտերը, անգլերը, ֆրիզները, սաքսերը,որոնք կելտերին քշում են Բրիտանիայի անբարենպաստ տարածքները, իրենք հաստատվում են լավագույն շրջաններում:

Անգլոսաքսերը ստեղծում են 7 թագավորություն, որոնք պայքարում էին իրար դեմ: Շուտով գերիշխող դեր է ստանձնում Ուեսեքսի քագավորությունը, որի բարբառն էլ դառնում է անգլերեն լեզվի հիմքը: Երկիրը միավորվում է: Միավորմանը նպաստում է նաև քրիստոնեության ընդունումը 6-րդ դարում:

Ինչպես բոլոր ժողովուրդների մոտ, այնպես էլ անգլիական գրականության մեջ գոյություն է ունեցել նախագրային շրջան, երբ զարգացել է ժողովուրդների բանավոր ստեղծագործությունը: Այդ շրջանից պահպանվել են ռունային գրի օրինակներ, որոնք գրություններ են տնային գործածության առարկաների, զենքերի, խաչքարերի վրա: Գոյություն են ունեցել նաև հարսանեկան, թաղման, պաշտամունքային երգեր, հեքիաթներ, առասպելներ, ասքեր, էպիկական երգեր, որոնք փառաբանում էին տոհմերի հերոսներին:Էպիակակն երգերը կատարում էին սկոպները և գլիմենները:Նրանց շնորհիվ էպիկական երգերը հասնում են գեղարվեստական կատարելության և հիմք են դառնում էպոսի համար:

Անգլոսաքսոնական էպոսը կոչվում է <Բեովուլֆ>: Այն ստեղծվել է  18-րդ դարում, գրի է առնվել 10-րդ դարում:Առաջին անգամ հրատարակվել է 1833 թվականին, բնօրինակը պահպանվում է Բրիտանիայի թանգարանում:

<Բեովուլֆը> ստեղծվել է անգլոսաքսերի` Բրիտանիայի տարածքը ներխուժելուց առաջ: Գործողությունները կատարվում են բալթիկ ծովի ափին և պոեմում Անգլիան չի հիշատակվում: Այն կազմված է 2 մասից: Սկսվում է նախաբանով, որի մեջ պատմվում է դանիական փառահեղ տոհմերից մեկի նախահոր` Սկիլդ Սկեֆինգի հուղարկավորության տեսարանով: Այդ տոհմին է պատկանում պոեմի գործող հերոսներից մեկը` Հրոտգար թագավորը:

Դանիական Հրոտգար թագավորը կառուցում է մի հրաշալի պալատ խրախճանքների համար, որը կոչվում է Հեորոտ` <եղջյուրի պալատ>:

12 տարի Հեորոտը ենթարկվում է ծովային հրեշ Գրենդելի հարձակումներին: Լսելով այդ մասին` Շվեդիայի հարավում ապրող ցեղերից մեկի` գաուտների քաջ դյուցազն Բեովուլֆը օգնության է հասնում դանիացիներին, խնջույք են կազմակերպում Հեորոտում: Երբ իջնում է խավարը, Բեովուլֆը մի կողմ է դնում օղասրահը, վահանը, պատրաստվում է ծովային հրեշի հետ մրցել ձեռնամարտի մեջ: Հայտնվում է Գրենդելը և սպանում զինվորներից մեկին: Երբ փորձում է անցնել մյուսին, նրա դեմ  դուրս է գալիս Բեովուլֆը :

Սարսափելի հրեշը առաջին անգամ էր հանդիպում այդպիսի դիմադրության: Գրենդելը, արյունաքամ լինելով, թաքնվում է ծանծաղուտում: Հաջորդ օրը Բեովուլֆի դեմ դուրս է գալիս Գրենդելի մայրը: Բեովուլֆը սպանում է նրան, ապա գտնում է  Գրենդելի դիակը, գլխատում է և գլուխը իր հետ տանում որպես ռազմավար:

Հրոտգար թագավորը մեծ ընծաներ է նվիրում Բեովուլֆին: Իսկ  վերջինս վերադառնում է իր երկիր և Հիգելակի մահից հետո թագավորում է այնտեղ:

Բեովուլֆը 50 տարի կառավարում է գաուտների երկրում և զոհվում է թունավոր վիշապի խայթոցից: Պոեմը ավարտվում է Բեովուլֆի համաժողովրդական հուղարկավորության տեսարանով:

<Բեովուլֆը>գրված է էպիկական մեծ պոեմի տեսքով: Պոեմը հագեցնող ֆանտաստիկան վկայում է նրա ստեղծման վաղ ժամանակների մասին, երբ մարդը պայքարում էր բնության ուժերի դեմ, որոնք մարմնավորված են ծովային հրեշ վիշապի տեսքով:

Պոեմի` մեզ հասած տարբերակը վկայում է այն մասին, որ հերթական դարաշրջանի այս ստեղծագործությունը ենթարկվել է փոփոխությունների` քրիստոնեական ոգով: Պոեմից անհետացել են շատ հեթանոսական անուններ, ներմուծվել են քրիստոնեական անուններ և մոտիվներ, հնչում են քրիստոնեական խրատներ, խոսվում է ջրհեղեղի մասին և այլն:

Պոեմի տոնը էլեգիական է, պատմությունը ընթանում է անշատպ ձևով: Շատ են կրկնությունները, շատ բան հետհայաց բնույթ ունի:

Բեովուլֆը իրական անձ չէ: Դա առասպելական հերոս է, որի մեջ անգլոսաքսերը դրել են իրենց լավագույն պատկերացումները տոհմի պաշտպանի մասին:

This entry was posted in Անգլիական գրականություն and tagged , , , , , . Bookmark the permalink.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s