Անգլո-նորմանական գրականությունը 11-13-րդ դարերում

11-13-րդ դարերը Անգլիայի կյանքում նորմանական նվաճումների շրջանն է: Մորմանները ծագումով Սկանդինավիայից էին և մինչև Բրիտանիա թափանցելը հաստատվել էին Ֆրանսիայի հյուսիսարևմտյան շրջաններում` յուրացնելով այդ երկրի լեզուն և սովորությունները:1066թ-ին նորմանները Հերցոգ Վիլհելմի գլխավորությամբ ներխուժում են Բրիտանիա և Հաստինգի ճակատամարտում հաղթում անգլոսաքսերին,որոնց գլխավորում էր Հարոլդ ll թագավորը: Հարոլդ ll-ը սպանվում է և իշխանությունը Բրիտանիայում իր ձեռքն է վերցնում Վիլհելմ Նվաճողը:

Նորմանները անգլոսաքսերին քշում են ծայրամասերը, գրավում են բոլոր աշխարհիկ և եկեղեցական բարձր պաշտոնները: Այս  շրջանում առաջանում է երեք լեզուների միաժամանակյա առկայություն: Նորմաններն իրենց հետ բերեցին ֆրանսերենը, որը օգտագործվում էր պառլամենտում, դատարանում, արքունիքում, դպրոցներում:

Եկեղեցական շրջաններում օգտագործվում էր լատիներենը: Անգլոսաքսոնական լեզվով հաղորդակցվում էին բնիկները: Երեք լեզուների առկայությունը ստեղծում է գրականություն երեք լեզվով:

Լատիներենով գրվում էին գիտական աշխատություններ, պատմական քրոնիկներ, հակակղերական սատիրաներ: Ժողովրդական, դեմոկրատական բնույթ ուներ վագանտների պոեզիան: Այսպես էին կոչվում ապադասակարգայնացված հոգևորականները` շկոլյարները, որոնք աշխատանք չէին գտնում, թափառում էին մի վայրից մյուսը, ստեղծում էին սատիրական երգեր, որոնց մեջ քննադատում էին եկեղեցին, կրոնը, փառաբանում էին երկրային ուրախությունները, կնոջը:

Ֆրանսերենով այս շրջանում ստեղծվում է ասպետական գրականություն: Հանդես են գալիս Վասը, Բենուս Դը Սենտ Մորը, Մարիա Ֆրանսացին, Ռոբերտ դե Բերրոնը: Այս բանաստեղծները մշակում էին կելտական հին զրույցներ: Ասպետական լիրիկայի օրրանը Պրովանսն է, այժմյան Ֆրանսիայի հարավային ափը: Այն գտնվում է ծովային ճանապարհների խաչմերուկում: Պրովանսլյան ֆեոդալների արքունիքներում կային երգիչ-բանաստեղծներ, որոնք կոչվում էին տրուբադուրներ:

Պրովանսլյան ասպետների միջավայրում առաջանում է տրուբադուրների աշխարհիկ պոեզիան, որը բերում է նորը, աշխարհիկը, կարելի է ասել նոր կրոն` գեղանի տիկնոջ պաշտամունք: Ասպետական միջավայրում ձևավորվում են կանոններ, նորմեր, որոնք ամբողջացնում են ասպետի կոդեքսը: Դրանց համաձայն  ասպետը պիտի լիներ անշահախնդիր, առատաձեռն, պիտի պաշտպաներ թույլերին, գերազանց տիրապետեր սուսերին, ունենար երգելու, պարելու շնորհք, խոնարհվեր սրտի տիրուհու առաջ:

Ստեղծվում են նաև անգլոսաքսոնական ասպետական վեպեր, որոնց հիմքում ընկած են սյուժեներ Արթուր թագավորի մասին:

This entry was posted in Անգլիական գրականություն, Ընդհանուր տեղեկություն and tagged , , , . Bookmark the permalink.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s