Եկեք ծանոթանանք can բային:Այս բայը մեծ կիրառություն ունի անգլերենում:
Ունի երկու ձև` can(ներկա) և could(անցյալ): Կրճատ ժխտական ձևերն են` can’t և couldn’t : Ժամանակների համաձայնեցման դեպքում գործածվում է could ձևը.
He can help me.
Նա կարող է օգնել ինձ.
He said he could help me.
Հիմա տեսնեք, թե այս բայն ինչ կարևորություն ունի.
Can բայն արտահայտում է.
- Ֆիզիկական կամ մտավոր կարողություն.
I can lift this box.
I can speak Russian.
Միևնույն իմաստն ունեցող to be able to արտահայտությունը գործածվում է can բայի պակաս ձևերի փոխարեն.
The baby will be able to walk in a few weeks.
Երեխան մի քանի շաբաթից կսկսի(կկարողանա) քայլել:
Since his accident he hasn’t been able to leave the house.
Վթարի օրից նա ի վիճակի չէ դուրս գալ տնից:
2.Հանգամանքներից բխող հնարավորություն.
I could not go to the theatre yesterday because I was busy.
You can sky on the hills (there is enough snow).
You can take the book.
3.Իրավունքից բխող հնարավորություն.
You cannot park here .
Դուք չեք կարող կայանել այստեղ:
You can stay here.
Դու կարող ես այստեղ մնալ:
You will be allowed to stay here
Ձեզ թույլ կտան մնալ այստեղ
4. Անհավատալիություն,կասկած,զարմանք.
It cannot be true.
Դա չի կարող ճիշտ լինել:
Անցյալ գործողություն արտահայտելու համար can ձևին հաջորդում է պերֆեկտային ինֆինիտիվ
He cannot have said it
Նա չէր կարող ասել դա(հնարավոր չէ, որ ասեր դա)
Նա չի կարող դա ասած լինել
5. Թույլտվություն ստանալու խնդրանք:
Գործածվում են can կամ could ձևերը:Could ձևն ավելի պաշտոնական է.
Can(caould) I park here
Կարո՞ղ եմ ավտոմեքենաս այստեղ կանգնեցնել:
Could ձևը ցույց է տալիս, որ անցյալին վերաբերող գործողությունը տեղի չի ունեցել.
You could have told me about it long ago
Դուք վաղուց կարող էիք ասել ինձ դրա մասին(սակայն չեք ասել)