Խոսքի մասերն անգլերենում. Parts of Speech in English

Լեզվի բառերը բաժանվում են բառաքերականական խմբերի, որոնք կոչվում են խոսքի մասեր:Անգլերենի խոսքի մասերն են`

1.գոյական անուն

2.ածական անուն

3.թվական

4.բայ

5.մակբայ

6.դերանուն

7.եղանակավորող բառեր

8.նախդիր

9.շաղկապ

10.բառ-մասնիկ

11.հոդ

12ձայնարկություն
Խոսքի մասերը միմյանցից տարբերվում են իմաստով,ձևով և շարահյուսական գործառույթով. գոյականը որպես խոսքի մաս անվանում է առարկա, բայը ցույց է տալիս գործողություն կամ վիճակ,ածականը` հատկանիշ և այլն: Նախադասության մեջ գոյականը հիմնականում լինում է ենքակա կամ խնդիր,բայը` ստորոգյալ, ածականը` որոշիչ  և այլն:

Լեզվի բառերը բաժանվում են լիիմաստ և սպասարկու բառերի: Լիիմաստ են նյութական իմաստ  արտահայտող այն բառերը, որոնք ցույց են տալիս առարկա, հատկանիշ, գործողություն և վիճակ: Սրանք հանդես են գալիս որպես նախադասության գլխավոր կամ երկրորդական անդամներ:

Սպասարկու բառերը չունեն նյութական իմաստ և չեն կարող լինել  նախադասության ինքնուրույն անդամներ: Նրանք կամ արտահայտում են բառերի հարաբերությունը նախադասության մեջ, կամ ծառայում են ճշտգրտելու նախադասության որևէ բառի իմաստը: Անգլերենում լիիմաստ բառեր են` գոյականը, ածականը, դերանունը,   թվականը, բայը, մակբայը: Սպասարկու են հոդը, նախդիրը և շաղկապը:

This entry was posted in Քերականություն and tagged , , , , , . Bookmark the permalink.

One Response to Խոսքի մասերն անգլերենում. Parts of Speech in English

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s