Անգլերենի անկանոն բայերը

infinitive

past simple

past participle

թարգմանություն

be was/were been լինել
beat beat beaten ծեծել
become became become դառնալ
begin began begun սկսել
bend bent bent թեքվել, ոլորան
bet bet bet գրազ գալ
bite bit bitten կծել
blow blew blown փչել
break broke broken ջարդել
bring brought brought բերել
build built built կառուցել
burst burst burst պոռթկալ
buy bought bought գնել
catch caught caught բռնել
choose chose chosen ընտրել
come came come գալ
cost cost cost արժենալ
creep crept crept սողալ
cut cut cut կտրել
deal dealt dealt առնչվել
dig dug dug փորել
do did done անել
draw drew drawn նկարել
drink drank drunk խմել
drive drove driven վարել
eat ate eaten ուտել
fall fell fallen ընկնել
feed fed fed սնունդ տալ
feel felt felt զգալ
fight fought fought կռվել
find found found գտնել
flee fled fled փախչել, խուսափել
fly flew flown թռչել
forbid forbad/forbade forbidden արգելել
forget forgot forgotten մոռանալ
forgive forgave forgiven ներել
freeze froze frozen սառչել
get got got ստանալ, հասնել
give gave given տալ
go went gone գնալ
grow grew grown հասնել, աճել
hang hung hung կախել
have had had ունենալ
hear heard heard լսել
hide hid hidden թաքցնել
hit hit hit հարվածել
hold held held պահել
hurt hurt hurt ցավեցնել, վիրավորել
keep kept kept պահել
kneel knelt, kneeled knelt, kneeled ծունկի գալ
know knew known իմանալ
lay laid laid դնել
lead led led առաջնորդել, տանել
leave left left լքել, թողնել
lend lent lent պարտքով տալ
let let let թույլատրել
lie lay lain պառկել
light lit lit լուսավորել
lose lost lost կորցնել
make made made անել, ստեղծել
mean meant meant նշանակել
meet met met հանդիպել
mistake mistook mistaken սխալվել
pay paid paid վճարել
put put put դնել
read read read կարդալ
ride rode ridden վարել, քշել
ring rang rung զանգահարել
rise rose risen բարձրանալ
run ran run վազել
say said said ասել
see saw seen տեսնել
seek sought sought փնտրել
sell sold sold վաճառել
send sent sent ուղարկել
set set set սահմանել
sew sewed sewn/sewed կարել
shake shook shaken թափահարել, ցնցել
shine shone shone շողալ
shoot shot shot կրակել
show showed shown/showed ցուցադրել
shut shut shut փակել
sing sang sung երգել
sink sank sunk սուզվել,ընկղմվել
sit sat sat նստել
sleep slept slept քնել
speak spoke spoken խոսել
spend spent spent վատնել, ծախսել
split split split պառակտել, ճեղքել
spread spread spread տարածել
spring sprang/sprung sprung թռչել, ցատկել
stand stood stood կանգնել
steal stole stolen գողանալ
stick stuck stuck դիմանալ;սոսնձել
sting stung stung այրել, խայթել
strike struck struck/stricken հարվածել, խփել
swear swore sworn երդվել
sweep swept swept մաքրել
swim swam swum լողալ
swing swung swung օրորվել,ճոճվել
take took taken վերցնել
teach taught taught սովորեցնել
tear tore torn պատռել
tell told told պատմել
think thought thought մտածել
throw threw thrown նետել
understand understood understood հասկանալ
wake woke woken արթնանալ
wear wore worn հագնել,կրել
weep wept wept լաց լինել
win won won հաղթել
write wrote written գրել
Posted in Քերականություն, Բայ / The Verb | Tagged , , | Leave a comment

Սեմյուել Ռիչարդսոն

Հասուն լուսավորականության ժամանակաշրջանը ընդգրկում է 18-րդ դարի 40-60- ական թվականները: Այս շրջանում ամենալավ ձևով դրսևորվում է լուսավորական-ռեալիստական վեպը, որի ներկայացուցիչներից է Ռիչարդսոնը(1689-1761): Նա ընտանեկան, կենցաղային, հոգեբանական վեպի ստեղծողն է անգլիական գրականության մեջ:

Եթե մինչ Ռիչարդսոնը լուսավորականության վաղ շրջանում Դեֆոն և Սվիֆտը պատկերում էին ծովային ճանապարհորդություններ, արտակարգ իրավիճակներ, նույնիսկ ֆանտաստիկ դրսևորումներ, ապա Ռիչարդսոնը իր հերոսներին ներկայացնում է ընտանեկան-կենցաղային նեղ ոլորտում:

Պատահական չէ, որ նա մեջբերում է կատարում կամ բնաբան է վերցնում հին հռոմեական հեղինակ Յուվենալիսի հետևյալ արտահայտությունը. «Եթե ուզում եք ճանաչել մարդկային բարքերը, ապա ձեզ բավական է և մեկ տունը»:

Ռիչարդսոնի ստեղծագործության մեջ արդեն նշմարվում են սենտիմենտալիզմի գծեր, բայց, ի տարբերություն սենտիմենտալիստների, Ռիչարդսոնը զգացմունքը չի հակադրում բանականությանը, դեռ ավելին, նրա հերոսների զգացմունքները դատողական են, բանական են:

Ռիչարդսոնը ներկայացնում է բուրժուական-պուրիտանական առաքինությունները, չի հակադրվում իր ժամանակաշրջանին, բարքերին, թեև նկատում էր արատները, այլ փառաբանում է պուրիտանական առաքինությունները: Նրա նորարարություններից մեկն էլ այն էր, որ նա ընտեց վեպի էպիստոլյար ձևը: Այսինքն, նրա վեպերը գրված են նամակների տեսքով:

Դա նրան հնարավորություն տվեց ծավալուն և երկարավուն ձևով ներկայացնելու իր հերոսների խոհերը, ապրումները, զգացմունքները, նրանց հայացքները և թափանցելու մարդկային հոգեբանության ու զգացմունքների խորքերը:
Ռիչարդսոնն առաջինն էր, որ մասնավոր կյանքի պատկերմանը հաղորդեց խոր դրամատիզմ: Դա հատկապես զգալի է նրա «Կլարիսա» վեպում, որի մասին ընդունված է ասել, որ դա անգլիական գրականության մեջ առաջին ողբերգական վեպն է:
Ռիչարդսոնը ծնվել է 1689թ. Դերբիշիրում:

Նա ատաղծագործի որդի էր և հետագայում տեղափոխվում է Լոնդոն, այնտեղ աշխատանքի է անցնում մի տպագրատանը, որի տիրոջ աղջկա հետ էլ ամուսնանում է և դառնում այդ տպարանի տերը: Երկար ժամանակ Ռ-ն օգնում էր իր շրջապատի մարդկանց` տպագրելու իրենց նամակները, որ լինում էին ամենատարբեր բովանդակության, բայց ամենատարածվածը, թերևս, երիտասարդ մարդկանց նամակներն էին, որ բովանդակում էին նրանց անձնական կյանքի մանրամասները:

Ահա այսպիսի նամակների մեծ քանակություն էր հավաքվել Ռ-ի մոտ, և դրանք ընդհանրացնելով, ընդհանուր եզրակացություններ կատարելով` նա արդեն 50տարեկանում գրեց իր 1-ին ծավալուն վեպը` «Պամելա կամ չվարձատրված առաքինություն»:

Այս վեպը բաղկացած է 4 մասից, բայց դրա սյուժեն կարելի է ներկայացնել մի քանի նախադասությամբ: Այն պատմություն է դեմոկրատական` հասարակ ծագում ունեցող աղջկա մասին, որը սպասուհի է մի հարուստ կալվածատիրուհու կալվածքում: Իր տիրուհու մահից հետո նրա որդին, որին Ռ-ն նշում է ոչ թե անունով, այլ «Mister B», սկսում է հետապնդել աղջկան, փորձում ամեն կերպ գայթակղել նրան` նվերներով, հաճելի վերաբերմունքով: Բայց երբ արդյունքի չի հասնում սկսում է սպառնալ, վախեցնել:

Սակայն Պամելան առաջնորդվում է առաքինությամբ և գայթակղություններին տեղի չի տալիս: Միայն դրանից հետո Mister B-ն հասկանում է, որ ինքը իսկապես սիրում է Պամելային, ամուսնության առաջարկություն է անում: Նրանք ամուսնանում են, և Պամելան դառնում է կալվածքի տիրուհին:

Վեպի հաջորդ մասերը պարունակում են Պամելայի խոհերը, խորհուրդները` կենցաղը վառելու, առաքինությունը պահելու, ընդհանրապես իր գործունեության մասին և խորհուրդներ երիտասարդ կանանց: Իհարկե այս վեպում շատ արհեստական բան կա, շատ բան հեռու է իրականությունից, բայց այնուամենայնիվ, այն ցնցեց մարդկանց որովհետև գրականությունը մոտեցավ կյանքին, որը մարդկանց համար ավելի հրապուրիչ էր, քան այլ երկրային արկածների մասին պատմությունները:

Այս վեպը մի շարք պարոդիաների տեղիք տվեց, որոնց մեջ հատկապես ընդգծվում էր հերոսուհու կեղծ պահվածքը և նշվում էր նաև նամակների չափազանց մեծ թիվը, որը գերազանցում էր ժամանակային բոլոր հնարավորությունները:

 

Posted in Անգլիական գրականություն, Ընդհանուր տեղեկություն | Tagged , , , , , | Leave a comment

Manage բայը

Նշանակությունը
Հաջողել  ինչ-որ բան անելը, մանավանդ՝ շատ փորձելուց հետո

Թարգմանությունը
Հայերեն իմաստներն են. հաղթահարել, վարել, կառավարել, կարգավորել

Օրինակ
How do you manage to do such a good job?
Ինչպես ես հաջողում այդպիսի լավ գործ անել:

Ծագումը«Manage» բառն առաջացել է Իսպաներեն «maneggiare» գոյականից, որը նշանակում է  հաղթահարել, լուծել: Իսկ Իտալերեն բառն էլ իր հերթին առաջացել է լատիներեն «manus» բառից, որ նշանակում է «ձեռք»

Posted in Բայ / The Verb, Բառացանկ | Tagged , | Leave a comment

Ժամանակ և կերպ

Ժամանակը բայի այն կարգն է, որը ցույց է տալիս գործողության հարաբերությունը խոսելու պահի նկատմամբ: Բայն ունի 3 ժամանակ՝ ներկա(The Present Tense), անցյալ(The Past Tense) և ապառնի (The Future Tense):

Կերպը բայի այն կարգն է, որը ցույց է տալիս, թե ինչպես է դիտվում գործողությունը: ԱՆգլերենի բայն ըստ կերպի կարգի ունի շարունակական(Continuous) և ոչ շարունակական( Non Continuous կամ Indefinite) ձևեր: Շարունակական ձևերը գործողությունը ներկայացնում են ժամանակավոր զարգացման, ընթացքի մեջ:

Նրանք կարող են ունենալ նաև հուզական երանգավորում: Ոչ շարունակական ձևերն ունեն շատ լայն իմաստ, նրանք սոսկ ներկայացնում են գործողության տեղի ունենալու փաստը:

Ընդունված է ասել, որ անգլերենի ոչ բոլոր բայերն են գործածվում շարունակական ձևով: Դրանք այն բայերն են, որոնց  արտահայտած գործողությունը հաճախ կարիք չկա ներկայացնելու զարգացման մեջ:

Անգլերենում բայն ունի նաև պերֆեկտային և ոչ պերֆեկտային  ձևեր:

Այս կարգերը սերտորեն կապված են միմյանց հետ այնպես, որ բայի միևնույն քերականական ձևը կարող է արտահայտել ժամանակ, կերպ, հաճախ նաև պերֆեկտ, այնպես որ  անգլերենում դիմավոր ձևերը դիտվում են որպես կերպաժամանակային ձևեր: Սրանց արտահայտած հիմնական քերականական կարգը  ժամանակի կարգն է:

Բայն անգլերենում ունի նաև այսպես կոչված «անցյալի ապառնի» ձևեր:

Posted in Քերականություն, Բայ / The Verb | Tagged , , , | Leave a comment

Բայ

նկարն ըստ http://helensthatsenglish.wordpress.com/

Առարկայի գործողություն կամ վիճակ ցույց տվող բառերը կոչվում են բայ:

Անգլերենի բայերն ըստ կազմության լինում են պարզ (to live, to speak), ածանցավոր (to undo, to rewrite) բարդ ( to daydream, to sightsee), բաղադրյալ (to set out):

Ըստ իմաստի լինում են լիիմաստ և սպասարկու:

Լիիմաստ բառերը լիարժեք բառեր են և ինքնուրույն արտահայտում են գործողություն կամ վիճակ

Սպասարկու բայերը կարող են պահպանել  կամ չպահպանել իրենց բառային իմաստը: Նույնիսկ այն դեպքում, երբ սպասարկու բայը պահպանում է իր բառային իմաստը, նախադասության մեջ այն չի կարող հանդես գալ ինքնուրույն: Գործածվում է բաղադրյալ ստորոգյալի կազմում:

Այդպիսի սպասարկու բայեր են եղանակավորող բայերը:

Սպասարկու բայերի մեկ այլ խումբ են ներկայացնում օժանդակ բայերը, որոնք զուրկ են բառային իմաստից և գործածվում են բայի վերլուծական ձևերում որպես սոսկ քերականական բաղադրիչ:

Բայն ունի դիմավոր և անդեմ ձևեր: Անգլերենի բայի դիմավոր ձևերն արտահայտում են բայի հիմնական քերականական կարգերը՝ ժամանակ, կերպ, սեռ և եղանակ: Անգլերենում դեմքի և թվի կարգերը շատ թույլ են արտահայտված:

Posted in Քերականություն, Բայ / The Verb | Tagged , , , , , , , , , , | Leave a comment

Ժխտական դերանուններ

Անգլերենի ժխտական դերանուններն են(Negative Pronouns) no(ոչ մի ), nobody, no one, none (ոչ ոք), nothing(ոչինչ, ոչ մի բան), neither(երկուսից ոչ մեկը)

Անգլերեն նախադասության մեջ, ի տարբերություն հայերենի, լինում է միայն մեկ ժխտում, այդ պատճառով այս բառերի հետ այլ ժտում արտահայտող իմբառ չենք օգտագործում:

We saw nobody we knew – We didn’t saw nobody we knew

Երկրորդ դեպքում nobody-ն կփոխարինենք anybody-ով, որպեսզի մեկ ժխտում լինի -We didn’t see anybody we knew

 

 

Posted in Քերականություն | Tagged , , , , , , , , , , , , , | Leave a comment

Exclude

A little girl is being excluded by her friends.yourdictionary.com

Իմաստը

Ինչ-որ բանի մտածված բացթողում, չընդգրկելը

 

Օգտագործումը

Հայերեն թարգմանվում է որպես <բացառել, մերժել, չընդունել>

 

Օրինակ

He excluded his being present

Նա բացառում էր իր ներկա լինելը (ներկա լինելու փաստը)

 

Առաջացումը

 

Exclude բառն առաջացել է լատիներեն <excludere> գոյականից, որը նշանակում է <<մի կողմ պահել, կանխել>>:

Posted in Բառացանկ | Tagged , , , , , | Leave a comment

Ուիլիամ Շեքսպիր

Ուիլիամ Շեքսպիրը(1564-1616) ծնվել է Ստրեդֆորդ-Էյվոնի վըա գտնվող ոչ մեծ քաղաքում՝ ձեռնոցագործի ընտանիքում: Նրա հայրը եղել է հարգված անձնավորություն:

Սովորել է տեղի քերականական դպրոցում: Սովորել է լատիներեն, հունարեն, գրականություն, պատմություն: Նա համալսարանական կրթություն չի ստացել:

1587թ Շեքսպիրը հետևելով ժամանակի շատ երիտասարդների՝ մեկնում է Լոնդոն և ընդունվում է Բերբեջի թատրոն: Հետո դառնում է տեղի թատրոններից մեկի գլխավոր բաժնետերերից մեկը: Թատրոնը հետագայում հրդեհվում է և այնտեղ այրվում են Շեքսպիրի պիեսների ձեռագրերը:

1612թ բա թողնում է Լոնդոնը և վերադառնում է իր հայրենի քաղաք:

Մահացել է 1616թ ապրիլի 23-ին. այն օրը, երբ ծնվել էր:

Շեոսպիրի կենսագրական փաստերի սակավությունը գրականության մեջ առաջացրել է «Շեքսպիրյան հարցը»: Մի շարք գրականագետներ գտնում են, որ  այդ բոլոր գործերը չեն կարող մի մարդու ձեռքի գործ լինել: Այս կասկածների համար պատճառ է հանդիսացել այն, որ Շեքսպիրը սյուժեները ընդօրինակել է այլ հեղինակներից, բայց դա նրա ժամանակի թելադրանքն էր, որովհետև Շեքսպիրը բազմակի թելերով կապված էր իր նախորդների հետ:

Գրողները ազատորեն օգտվում էին միմյանց ստեղծագործություններից, քանի որ չկար հեղինակային իրավունք և ստեղծագործությունները համարվում էին ընդհանուր ժողովրդական բարիք:

Posted in Անգլիական գրականություն | Tagged , | 7 Comments

Դպրոցական պարագաներ

Շարունակում ենք սովորել բառեր՝ նկարների և տեսանյութերի միջոցով: Այս անգամ ներկայացնում եմ որոշ բառեր, որոնք կապված են ուսման և դպրոցի հետ:

Posted in Բառացանկ | Tagged | Leave a comment

I, you, he,she, it, we, they

Խորհուրդ եմ տալիս անգիր սովորել այս աղյուսակը, քանի որ այն մեզ հետագայում շատ է անհրաժեշտ՝ դերանունների հոլովման համար:

Posted in Քերականություն, Դերանուն/The Pronoun | Tagged , , , , , , , , | Leave a comment